Ժամանակն է ավարտել պատերազմը. Ուկրաինայի առաջարկները սեղանին են․ Զելենսկին դիմել է Մոսկվային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ռուսաստանին սկսել խաղաղ բանակցությունները։
«Խաղաղության, անվտանգության բանակցությունները մեզ համար, Ուկրաինայի համար՝ բովանդակալից, ազնիվ և սկսել առանց հապաղելու։ Դա Ռուսաստանի համար միակ հնարավորությունն է՝ նվազեցնելու սեփական սխալների վնասը»,-ասել է Զելենսկին շաբաթ գիշերը հրապարակված իր տեսաուղերձում։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական իշխանությունները միշտ պնդել են բանակցությունները և խաղաղության համար լուծումներ են առաջարկել. «Ես ուզում եմ, որ բոլորն ինձ լսեն հիմա, հատկապես Մոսկվայում: Ժամանակն է հանդիպել, ժամանակն է խոսել, ժամանակն է վերականգնել տարածքային ամբողջականությունը և արդարություն Ուկրաինայի համար»,- ասել է Զելենսկին։
«Պատերազմին պետք է վերջ տալ, Ուկրաինայի առաջարկները սեղանին են»,- ասել է Ուկրաինայի նախագահը։