Ուկրաինայի օդային տարածքը լիովին չի վերահսկվում ռուսների կողմից․ Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի զինված ուժերը մարտի 18-ի դրությամբ 1080 հրթիռ են արձակել Ուկրաինայի տարածքի վրա, հայտնում է BBC-ն։
Պենտագոնի անանուն աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ հետախուզության աշխատակիցները կարծում են, որ ռուսական ուժերի հարձակումը բոլոր ուղղություններով դադարեցվել է։
Նա նշել է, որ այս կերպ իրենք չեն տեսնում ռուսական ստորաբաժանումների մոտեցումը Խարկովին՝ չնայած ճեղքելու փորձերին։
Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ուկրաինացիներն իրենց ինքնաթիռների մեծ մասը պահում են մարտական պատրաստվածության վիճակում՝ չնայած օդանավերի վրա ռուսական հրթիռային հարվածների ավելացմանը։ Բացի այդ, հակաօդային պաշտպանության համակարգերը շարունակում են խոցել ռուսական կործանիչներն ու հրթիռները։ Ուստի Ուկրաինայի օդային տարածքը լիովին չի վերահսկվում ռուսների կողմից։