Մակրոնը Պուտինին խնդրել է վերացնել Մարիուպոլի շրջափակումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել Մարիուպոլի պաշարումը։ Այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը։
Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, ասել է, որ չափազանց անհանգստացած է Մարիուպոլի ճակատագրով։
Մակրոնը Պուտինին հորդորել է վերացնել Մարիուպոլի շրջափակումը և թույլատրել մարդասիրական օգնության մուտքը քաղաք, ինչպես նաև «անհապաղ հարգել հրադադարը», հաղորդում է հեռուստաալիքը։