Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ինչ հայտարարել ենք, ուժի մեջ է, մենք պայքարելու ենք այս իշխանություններին հեռացնելու համար․ Իշխան Սաղաթելյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որն «Ալեն Սիմոնյանի տեղակալ» ընտրվելը բացատրում էր նրանով, որ սա եւս մեկ լիազորություն է ընդդիմության համար՝ նիստ կվարեն, արտահերթ ելույթի իրավունքից կօգտվեն, այս ընթացքում ընդամենը մեկ-երկու անգամ է նիստ վարել։ Հիմնականում Ալեն Սիմոնյանը կամ նրա երկու ՔՊ-ական տեղակալներն են նիստը վարում։ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ երբեւէ նիստ վարելու առաջարկ անո՞ւմ են իրեն, թե՞ անում են՝ ինքը չի ցանկանում վարել։ Սաղաթելյանը, սակայն, ասաց, որ իր նպատակն Ազգային ժողովում նիստ վարելը չէ։ «Եթե առաջարկեն, որ տվյալ նիստը ես վարեմ, չեմ կարծում, որ դեմ կլինեմ։ Բայց իմ նպատակը նիստ վարելը չէ»,- ասաց նա։

- Բայց չե՞ն առաջարկել երբևէ։

- Եղել են դեպքեր, որ առաջարկել են։ Եղել է դեպք՝ վարել եմ, եղել է դեպք՝ առաջարկել են, բայց էդ պահին հարմար չի եղել։ Բայց իմ նպատակը երբեք դա չի՝ նիստ վարել Ազգային ժողովում։

- Այդ դեպքում ԱԺ նախագահի տեղակալի Ձեր կարգավիճակն ինչպե՞ս եք իրացնում։ Այն ժամանակ ասում էիք՝ արտահերթ ելույթի իրավունք ունեք, բայց դա էլ չենք տեսնում։

- Արտահերթ ելույթի իրավունք ունի նիստ վարողը։ Ես արտահերթ ելույթի իրավունք՝ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, չունեմ, թե չէ շատ դեպքեր են լինում, ու սիրով կօգտվեի այդ հնարավորությունից։ Այսինքն՝ էս թյուրիմացությունը, որ երբ նիստ վարողը խոսում է, ես էլ կարող եմ խոսել, դա էդպես չի։ Միայն նիստ վարողը կարող է արտահերթ ելույթով հանդես գալ։

- Այդ դեպքում ին չո՞վ եք տարբերվում ֆունկցիոնալ առումով Դուք՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, ներքեւում նստող մյուս պատգամավորներից, բացի վերեւում նստելուց, ծառայողական մեքենայի իրավունքից, որի կարիքը չունեք, եւ մի քիչ մեծ կաբինետից։

- Ֆունկցիոնալ առումով Ազգային ժողովի խորհրդի կազմում լրացուցիչ մեկ ձայնի հնարավորություն ունի տեղակալը, չնայած էնպես չի, որ դրանով խորհրդում կարող ենք օրակարգերի վրա մեծ ազդեցություն ունենալ։ Ինքն էդ իմաստով ավելի շատ լայն հնարավորություն է արտաքին կապերի համար։ Օրինակ, եթե նկատել եք, բազմաթիվ դեսպանների, միջազգային պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ առանձին հանդիպում է տեղի ունենում ԱԺ փոխնախագահի հետ։ Եթե այդ հնարավորությունը չլիներ, շատ հեշտորեն դա կշրջանցեին, իսկ այս իմաստով այդ հնարավորությունները լայնորեն օգտագործվում են։ Էն լծակներն ու հնարավորությունները, որ կան, մի քիչ ավելի արդյունավետ կարելի է օգտագործել։ Բայց մենք երբեք մեր գործունեությունը չենք պայմանավորել ԱԺ փոխնախագահի կամ երկու հանձնաժողովների նախագահների գործունեության հետ։ Ի սկզբանե ասել ենք՝ սա ընդամենը հնարավորություն է, որ օրը որոշենք՝ այլեւս պետք չի, կթողնենք դուրս կգանք։

- Այս լծակները քանի՞ քայլ են մոտեցրել ձեզ իշխանափոխությանը։

- Դե, հիմա, ամեն ինչին էդպես նայելը․․․

- Ես ձեր դաշինքի հռչակած դրույթներից ելնելով եմ այս հարցը տալիս, ասում էիք, որ պետք է օր առաջ հեռացնեք այս իշխանություններին։ Հիմա քանի՞ օր եք մոտեցել այդ հեռացմանը։

- Հարցը համարում եմ շատ պարզունակ, այսինքն՝ ի՞նչ եք ինձանից ակնկալում, ասենք, ասեմ՝ մեկուկես օր մոտեցրե՞լ եմ․․․

- Հարցս գուցե պարզունակ է, բայց բխում է ձեր արած հայտարարություններից, հռչակած մոտեցումներից։

- Ինչ որ հայտարարել ենք, ինչ որ հռչակել ենք, ուժի մեջ է, մենք առաջին գծով եւ առաջին ճակատով բոլոր հնարավորություններն իրացնելով՝ պայքարելու ենք էս իշխանություններին հեռացնելու համար։ Դեռ ամեն ինչ առջեւում է։ Եթե մինչեւ հիմա չի ստացվել, չի նշանակում՝ հարցը փակվել է, կամ այլեւս մեր կարեւոր օրակարգերը դարձել են այն, ինչ քննարկվում է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։