ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Ուկրաինայում պատերազմը կարող է «սովի փոթորիկ» առաջացնել աշխարհում
Ուկրաինայում պատերազմը կարող է հանգեցնել համաշխարհային պարենային համակարգի փլուզմանը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Ուկրաինայի պատերազմն արդեն իսկ խաթարում է մատակարարման շղթաները և հանգեցնում վառելիքի, սննդի և տրանսպորտի գների կտրուկ աճի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը»,- գրել է նա Twitter-ում: Ավելի վաղ սննդի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայքլ Ֆախրին հայտարարել էր, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով աշխարհի շատ վայրերում սովի վտանգ կա: Նրա հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կայքում, գրում է Գորդոնը։
«Ուկրաինայի վրա ռազմական հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, քանի որ այն խորը գլոբալ և երկարաժամկետ հետևանքներ կունենա բոլորի պարենային անվտանգության վրա»,- ասել է Ֆախրին։