ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե ուկրաինական որքան զինտեխնիկա է ոչնչացվել պատերազմի մեկնարկից ի վեր
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները մարտի 19-ի գիշերը ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 69 ռազմական օբյեկտ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նա պարզաբանել է, որ Զաբույանյե գյուղում ոչնչացվել է 4 հրամանատարական կետ, 4 զենիթահրթիռային համակարգ՝ 3 С-300 և 1 Buk-M1, հրթիռային և հրետանային զինատեսակների 12 պահեստ և այլն։
Բացի այդ, Ռուսաստանի տիեզերական ուժերի ինքնաթիռներն օդում խոցել են ուկրաինական բանակի 12 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 196 անօդաչու թռչող սարք, 1438 տանկ և այլ զրահամեքենա, 145 բազմակի հրթիռային կայանք, 556 դաշտային հրետանի և ականանետ, 1237 միավոր հատուկ ռազմական մեքենա։