Ուկրաինան մերժել է իմ օգնությունը, ինչո՞ւ. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկի նախօրեին հանրապետությունը դիտարկում է իր սահմանապահներին` Դոնբասի և Ռուսաստանի Դաշնության սահման ուղարկելու հարցը, սակայն Կիևը մերժել է այդ առաջարկը: Այս մասին գրում է TACC-ը:
«Գիտեք, 400 կիլոմետր, ես պատրաստ էի իմ սահմանապահների հետ փակել այս սահմանը և այլ օգնություն տրամադրել Ուկրաինային: Եվ Ռուսաստանը համաձայնեց սրա հետ։ Սակայն Ուկրաինան հրաժարվել է։ Ինչո՞ւ։ Որովհետև Արևմուտքը նրանց մղեց այս պատերազմին»,- ասել է Բելառուսի ղեկավարը։