Խորհրդային Միության պահպանումը կօգներ խուսափել տարբեր հակամարտություններից․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ ԽՍՀՄ-ի պահպանումը կօգներ խուսափել աշխարհում տարբեր հակամարտություններից, որոնց պատճառները մեծ մասամբ աշխարհի միաբևեռ կառուցվածքն է։ Այս մասին նա ասել է ճապոնական «TBS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից հատվածներ տրված են մարտի 19-ին «Բելառուս-1» հեռուստաալիքի «YouTube» ալիքում։
Նրա խոսքով՝ ժամանակին Եվրոպան և ԱՄՆ-ն ստիպված էին հաշվի նստել Խորհրդային Միության դիրքորոշման հետ։ ԽՍՀՄ հարաբերությունները Ճապոնիայի հետ նույնպես «լավ ու բարեկամական» էին, չնայած մի շարք խնդիրների առկայությանը:
«Աշխարհը բազմաբևեռ էր, և մի բևեռը հավասարակշռում էր մյուսին: Այժմ աշխարհում տեղի ունեցողի պատճառը միաբևեռությունն է, մեր մոլորակի մենաշնորհացումն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից»,- ասել է Բելառուսի ղեկավարը և հավելել, որ այժմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այնքան էլ չի ղեկավարում երկրում գործընթացները. դա անում են Արևմուտքի երկրները և ԱՄՆ-ը։