Դուք կարող եք հաչել ձեր թաքստոցներում, մեկ առ մեկ տարածքները մաքրվում են, և շուտով կհասնեն ձեզ. Քադիրովը սպառնացել է ուկրաինացի ազգայնականներին
Ուկրաինացի ազգայնականները պետք է ինքնակամ վայր դնեն զենքերը և արժանի պատիժ կրեն, հակառակ դեպքում` նրանց նկատմամբ «պատժիչ միջոցներ» կկիրառվեն, գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
«Ես ուզում եմ դիմել բոլոր նացիստներին և շեյթաններին։ Դուք կարող եք հաչել ձեր թաքստոցներում, որքան ուզում եք։ Ֆիզիկապես ու բարոյապես ավելիին ընդունակ չեք: Մեկ առ մեկ տարածքները մաքրվում են, և շուտով այն կհասնի ձեզ։ Կամ դուք կամավոր վայր կդնեք զենքերը և ընդունեք արժանի պատիժը, կամ մենք ինքներս կձեռնարկենք պատժիչ միջոցներ»,- գրել է Չեչնիայի ղեկավարը։
Չեչնիայի զինվորականները գտնվում են Ուկրաինայում՝ Ռուսաստանի կողմից իրականացվող «հատուկ գործողության» շրջանակներում՝ հարեւան երկրի ապառազմականացման նպատակով։ Մարտի 17-ին Կադիրովը հայտնել էր, որ Չեչնիայից 1000 կամավորներ կուղարկվեն Ուկրաինա։