Թալիբները Թուրքմենստանում դեսպան են նշանակել
Աշխաբադում տեղի է ունեցել Թալիբան շարժումից Աֆղանստանի դեսպան Ֆազիլ-Մուհամմադ Սաբերի երդմնակալության արարողությունը։
Դրան մասնակցել է Թուրքմենստանի փոխարտգործնախարար Վեպա Խաջիևը։
Այսպիսով, Թուրքմենստանը դարձավ երրորդ երկիրը Չինաստանից և Պակիստանից հետո, որտեղ դեսպան նշանակվեց թալիբների կողմից։