Զելենսկին նշել է, թե որտեղ է ճիշտ անցկացնել ռուս-ուկրաինական բանակցությունները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին հայտարարել է, որ Երուսաղեմը կարող է դառնալ Ռուսաստանի հետ բանակցությունների վայր։ Այս մասին նա ասել է տեսաուղերձում:
Ինչպես հայտնում է Tacc-ը պետության ղեկավարը նշել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջնորդել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցությունների կազմակերպման գործում։
«Մենք շնորհակալ ենք այդ ջանքերի համար, որպեսզի վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ։ Երևի Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն է»,- ասել է քաղաքական գործիչը։