ՌԴ ՊՆ–ն վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական նամակ է ուղարկել Ուկրաինային, որտեղ վերջնագիր է ներկայացնում ուկրաինացի պաշտպաններին վայր դնել զենքերը և հեռանալ Մարիուպոլից։ Դրանից հետո միայն առաջարկում են «քաղաքացիների տարհանում»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
Նրա խոսքով՝ կա 8 էջ՝ վերադարձ դեպի պատմություն և «այլ անհեթեթություններ»։
«Նրանք նույն նամակն ուղարկեցին ՄԱԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և հույս ունեին, որ միջազգային կառույցները կարձագանքեն և կսկսեն ճնշում գործադրել Ուկրաինայի վրա։ Սա տեղի չունեցավ։ Կարմիր Խաչը և ՄԱԿ-ը հասկանում են, որ դա ռուսական մանիպուլյացիա է, և որ ռուսական բանակը պատանդ է վերցնում մարդկանց»,- ասել է Վերեշչուկը: