Կարծում եմ, որ սա անարդար է և անհիմն. Պեսկովի դուստրը խոսել է իր դեմ սահմանված պատժամիջոցների մասին
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Ելիզավետա Պեսկովան, իր դեմ կիրառված պատժամիջոցները համարում է «անհիմն և անարդար»։ Այս մասին նա խոսել է Business Insider-ին տված մեկնաբանությունում։
Ելիզավետան վստահեցրել է, որ չի կարող ազդել իրավիճակի վրա, հետևաբար զարմացած է իր և եղբոր նկատմամբ կիրառվող սահմանափակումներից։
«Կարծում եմ, որ սա բացարձակապես անարդար է և անհիմն է: Ես շատ զարմացա, քանի որ տարօրինակ է պատժամիջոցներ կիրառել 24 տարեկան մարդու նկատմամբ, ով կապ չունի իրավիճակի հետ»,- ասել է Պեսկովի դուստրը։