ԱՄՆ-ն առաջարկում է ՆԱՏՕ-ի երկրներին զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ի երկրները կարող են որոշել զորքեր ուղարկել Ուկրաինա, թեև ԱՄՆ-ն իր զորքերը չի ուղարկի, CNN-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Կարող եմ ասել, որ ամերիկյան զորքերն Ուկրաինայի տարածքում չեն լինի։ Նախագահ Ջո Բայդենը դա հստակ ասել է, բայց ՆԱՏՕ-ի մյուս երկրները կարող են որոշել, եթե ցանկանում են զորքեր ուղարկել Ուկրաինա: Դա կլինի մի որոշում, որը ՆԱՏՕ-ի երկրներն իրավունք ունեն ընդունել»,- ասաց նա։