Նոր պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի դեմ. Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանվելու, որոնք պետք է ներառեն այն բաները, որոնք կարևոր են ուկրաինական կողմի համար։
«Մեզ նոր պատժամիջոցներ են պետք։ Եվ դրանք շուտով կլինեն: Այժմ մենք ցանկանում ենք առաջ մղել հենց այն բաները, որոնք, ըստ Ուկրաինայի, կարևոր են»,- ասել է Կուլեբան:
Արտգործնախարարը հավելել է, որ երեկ իր գործընկերներին, որոնցից կախված է պատժամիջոցների կոնկրետ ցանկը, ուղարկել են Ուկրաինային անհրաժեշտ սահմանափակումների ցանկ։