Կիևը մնում է Ռուսաստանի գլխավոր ռազմական թիրախը. Մեծ Բրիտանիայի ՊՆ
Կիևը մնում է Ռուսաստանի առաջնահերթությունը, և ակնկալվում է, որ Ռուսաստանը կվերսկսի քաղաքը շրջապատելու ջանքերն առաջիկա շաբաթներին: Այս մասին ասված է երկուշաբթի օրը հրապարակված Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության թարմացված գնահատականում՝ ըստ European Truth-ի։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նշում է, որ Կիևից հյուսիս շարունակվում են կատաղի մարտերը, թեև հյուսիս-արևելքից քաղաքի ուղղությամբ առաջխաղացող ռուսական զորքերը կանգ են առել։
Չնայած առաջընթացի բացակայությանը, Կիևը շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավոր ռազմական թիրախը, ասում է բրիտանական ռազմական գրասենյակը, և ռուսները, հավանաբար, առաջնահերթություն կդնեն քաղաքը շրջափակելու փորձերը առաջիկա շաբաթների ընթացքում: