ԵՄ-ն ծրագրում է նավթի էմբարգո Ռուսաստանի դեմ. Reuters
Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նավթային էմբարգո սահմանելու հարցը պատժամիջոցների հինգերորդ փուլի նախապատրաստման ժամանակ՝ ի պատասխան Ուկրաինայի տարածքում «ռազմական գործողության»։
Կոնսենսուսի համար ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի դիրքորոշումը կարող է որոշիչ լինել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քննարկմանը ծանոթ եվրոպացի դիվանագետներին։
ԵՄ երկրները նախատեսում են քննարկել էմբարգոյի հնարավորությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ մի շարք գագաթնաժողովների ժամանակ։ Այդ հանդիպումներն ուղղված են լինելու Մոսկվայի գործողություններին Արևմուտքի արձագանքը կոշտացնելուն, նշում է գործակալությունը։