Տոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակ
Վազող տողեր

ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերով հիմնավորվել է՝ Փաշինյանի օգնական Վարդապետյանը միջամտել է քննիչի գործողություններին. Մակինյանը փաստեր ներկայացրեց դատարանում

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ընթանում է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբիկ Հայրապետյանի և վերջինիս որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու, ինչպես նաև՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր դատախազության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ քննիչի որոշման դեմ բողոքը, ինչն էլ այժմ վիճարկվում է Վերաքննիչ դատարանում։ Փաստաբան Ամրամ Մակինյանը վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ կայացնելով նոր դատական ակտ կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, գրում է «Փաստինֆո»-ն։

Ներկայացնելով բողոքը՝ փաստաբանն արձանագրեց, որ խախտվել են Ռուբիկ և Ռաֆիկ Հայրապետյանների իրավունքները, չեն պահպանվել Քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքները։ Ակնհայտ ապօրինի որոշումը, ըստ նրա, խաթարել է արդարադատության բուն էությունը, մինչդատական վարույթ իրականացնող մարմինների հեղինակությունը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մինչդեռ, դատարանն իր ոչ իրավաչափ որոշմամբ աչք է փակել այս ամենի վրա և հաստատել վարույթն իրականացնող մարմնի, դատախազության ոչ իրավաչափ գործողությունները։ Մակինյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերով հիմնավորվել էր, որ վարչապետի օգնականը, ի պաշտոնե չունենալով քննիչի գործողություններին միջամտելու որևէ լիազորություն, պաշտոնեական լիազորությունների անցմամբ, ապօրինի միջամտել է քննիչի գործողություններին՝ փաստական առումով խմբագրելով և քննիչին վերադարձնելով Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը։

«Մինչդեռ, ԱԱԾ քննիչն, ունենալով վարչապետի օգնականի և ՀԿԳ քննիչի լիազորությունների անցման և քննիչի լիազորություններին միջամտելու ինքնախոստովանական բացատրությունները, մեր գնահատմամբ առերևույթ հանցավոր խմբի գործողություններն ամեն կերպ կոծկելու համար արժանահավատ է համարել վարչապետի օգնականի և քննիչի բերած այն պատճառաբանությունները, որ իբրև վարչապետի օգնականը խնդրահարույց գործերով իրավական օգնություն է ցուցաբերել քննիչին և որևէ եղանակով չի միջամտել նրա գործողություններին, իբրև՝ վարչապետի օգնականի խմբագրած՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը հիմք չի հանդիսացել Ռաֆիկ Հայրապետյանի գործողություններին գնահատական տալու համար, այն քննիչի համար պարտադիր չի եղել»,-նշեց Մակինյանը՝ հավելելով, որ, եթե իրոք քննիչն ու առաջին ատյանի դատարանը հավատում են իրենց որոշմանը, ապա սա իրավական զավեշտ և ծաղր է՝ ՀՀ-ի և ԱԱԾ-ի նկատմամբ։

Մակինյանն ընդգծեց, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, իր հայեցողությամբ, քննիչի որոշման մեջ «փաստեր է» լրացրել կամ կրճատել,ինչը չի բխում նրա պաշտոնեական պարտականություններից։ Դատախազը չառարկեց, որ նման գործառույթ վարչապետը օգնականը չունի, սակայն պնդեց, թե Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը քրեական գործով ներգրավված է եղել որպես փորձագետ։ Դրանով հանդերձ, չկարողացավ նաեւ հիշատակել քրեական դատավարության օրենսգրքի որեւէ հոդված, որը թույլ է տալիս գործադիր մարմնի ղեկավարի օգնականին ներգրավել որպես փորձագետ ու անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մշակումը քննիչի փոխարեն վերապահել նրան, բայց ինչպես դատախազը, այնպես էլ քննիչը խնդրեցին մերժել բողոքը։

Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մարտի 29-ը, ժամը՝ 16.00-ն։