Կիևում կրկին պարետային ժամ է մտցվում
Կիևի շրջանային ռազմական վարչությունը հայտարարել է մարտի 21-ի ժամը 21:00-ից մինչև մարտի 23-ի ժամը 8:00-ն Կիևում պարետային ժամ մտցնելու մասին: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
Հստակեցվում է, որ քաղաքում արգելվում է տեղաշարժվել առանց հատուկ անցագրերի, իսկ դրսում կարելի է դուրս գալ միայն մոտակա ապաստարան հասնելու համար։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մարտի 15-ից արդեն երկօրյա պարետային ժամ է սահմանել Ուկրաինայի մայրաքաղաքում։ Այնուհետև կիևցիներին արգելվել է նաև քաղաքում տեղաշարժվել առանց հատուկ անցաթղթերի: