Ե՞րբ է Ադրբեջանը պատժվելու իր կատարած ռազմական հանցագործությունների համար և ե՞րբ է հայտարարվելու ագրեսոր. ադրբեջանագետը՝ իշխանություններին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ-ում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան մի քանի հարց էր ցանկանում հղել արտաքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաներին: Հարցերից մեկը իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ դիրքորոշման հետ էր կապված, իսկ մյուսը՝ հայ-թուրքական բանակցությունների:
Ադրբեջանագետի երրորդ հարցադրումը կապված էր Ադրբեջանին պատժելու հետ: Մասնավորապես, թե ե՞րբ է Ադրբեջանը պատժվելու իր կատարած ռազմական հանցագործությունների համար, ե՞րբ է Ադրբեջանը հայտարարվելու ագրեսոր և ենթարկվելու պատժամիջոցների, ե՞րբ է բարձրացվելու Արցախի դեօկուպացիայի հարցը:
«Կարծում եմ, որ 1,5 տարին բավականաչափ ժամանակ էր, որպեսզի այդ ամբողջ ապացուցողական բազան հավաքեք, վերլուծեք, ներկայացնեք աշխարհին: Ե՞րբ եք պատրաստվում դա անել, եթե իհարկե, առհասարակ պատրաստվում եք»,- ասաց Անժելա Էլիբեգովան և խոստացավ կրկին վերադառնալ: