Մոսկվան չի դիտարկում Կիևի հետ բանակցությունների ընթացքում դադարեցնել կրակը. Պեսկով
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքում հրադադար չի լինի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ ավելի վաղ ռազմական գործողությունների դադարեցումը բազմիցս խախտվել է։
«Գործողության ցանկացած դադարեցում ազգայնական ստորաբաժանումներն օգտագործում են վերախմբավորվելու համար, որպեսզի շարունակեն հարձակումները ռուս զինվորականների վրա։ Դա մեկ անգամ չէ, որ տեղի է ունեցել, և, հետևաբար, դա բարդացնում է գործընթացը»,- նախագահի մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը։