Մենք կշարունակենք փորձել վերջ դնել այս հակամարտությունը. Նավթալի Բենեթ
Մոսկվան և Կիևն առաջընթաց են գրանցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցություններում, սակայն տարաձայնությունները դեռևս պահպանվում են, հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը։
«Առջևում երկար ճանապարհ կա, քանի որ կան վիճելի հարցեր, որոնցից մի քանիսը հիմնարար են: Վերջերս կողմերի միջև առաջընթաց է գրանցվել, սակայն տարաձայնությունները դեռ մեծ են»,- ասել է Բենեթը:
«Մենք, այլ երկրների հետ միասին, կշարունակենք փորձել վերջ դնել այս հակամարտությունը»,- ասել է Իսրայելի վարչապետը։