NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ

Հայաստանն ուզում են դարձնել թուրքական ոտնաման սրբելու տեղ. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Մեր սիրտն Արցախի հետ է, որովհետև Հայաստանն առանց Արցախի և Արցախն առանց Հայաստանի անպաշտպան են ու որբացած։ ԱԺ-ում, «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ, տեղի ունեցող խորհրդարանական լսումների ժամանակ  հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Արցախի և Հայաստանի միասնությունը կասկածի տակ դնողներին պետք է նետել քաղաքական աղբանոց և մաքրել մեր երկիրը ներսից քայքայող միջատներից»,- ասաց Արեգնազ Մանուկյանը:

Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«Մենք ծանր ժամանակներ ենք ապրում։ Աշխարհն իրար է խառնվել։ Մեր թշնամիները սպասում են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանն ի վնաս Ռուսաստանի, որպեսզի հարձակվեն մեր վրա։

Հայաստանի «թավշյա» իշխանությունները բերեցին պատերազմ ու պարտություն։ Հիմա էլ բերում են նոր խայտառակություն՝ իրենց թուրքական վեկտորն առաջ մղելով և Ռուսաստանի դեմ խաղեր տալով։

Հայաստանը մենակ էին թողել 44–օրյա պատերազմի օրերին, հիմա էլ են նույնն անում։ Անգրագիտությամբ, թե դիտավորությամբ, արդեն էական չէ։ Էականն այն է, որ Հայաստանը սրանք ուզում են դարձնել թուրքական ոտնաման սրբելու տեղ։ Ներսում էլ խրախուսում են հակառուսական քարոզը։ Աշխատում են Ռուսաստանի դեմ այն դեպքում, երբ այդ երկիրն է Արցախի գոյության երաշխավորն ու ՀՀ անվտանգության ապահովողը։
Ես ամենևին էլ արտաքին կողմնորոշումների կողմնակից չեմ, բայց ես ռեալ եմ գնահատում իրավիճակն ու փնտրում Հայաստանի և Արցախի շահը, այլ ոչ թե Հայաստանի ու Արցախի հաշվին դրսի, այդ թվում՝ մեր թշնամիների շահը սպասարկում։

Պետք է ապավինել սեփական ուժերին ու միաժամանակ դաշնակիցներ ակնկալել։ Դաշնակցում են ուժեղի ու արժանապատիվ կեցվածք ունեցողի, այլ ոչ թե ողորմելիի հետ։

Եթե որոշենք ոտքի կանգնել, ապա աշխարհում ոչ մեկն ու ոչինչ մեզ չեն կարողանա խոչընդոտել։ Իսկ եթե որոշենք ծնկի գալ ու թշնամուց խաղաղություն մուրալ, ինչպես օրվա իշխանություններն են անում, ապա կարհամարհվենք աշխարհի կողմից, չենք հարգվի դաշնակցի կողմից ու կոչնչացվենք թշնամու կողմից։

Հայաստանի իշխանություններն ընտրել են մահվան ճանապարհը՝ անունը դնելով «խաղաղության դարաշրջան»։ Իրենք գլուխները մինչև գետին խոնարհած կանգնել ու թշնամուց ողորմություն են խնդրում։ Բայց դա իրենց, այլ ոչ թե հայ ժողովրդի ընտրությունն է։

Իրենք իրենց կաշին են ուզում փրկել՝ ապավինելով թուրքական օրակարգին։ Մենք մեր օրակարգն ու արժանապատիվ խաղաղության բանաձևը պետք է կյանքի կոչենք։

Այս իշխանություններին եթե մնա, ապա մենք թուրքական վիլայեթ կդառնանք։ Իրենք առաջնորդվում են պարտվածի հայեցակարգով։ Ասում են՝ միջոցներ չունենք, ու շարունակում են մսխել բյուջեն։ Արցախում հումանիտար աղետ է, իսկ սրանք մատը մատին չեն տալիս։ Փոխարենն իրենց անձնական շահը լավ էլ պաշտպանում են և պետության հաշվին ապրում։

Բերեմ կոնկրետ օրինակ, որն այսօրվա թեմային առաջին հայացքից չի առնչվում, բայց միայն առաջին հայացքից։ Այդ օրինակը ցույց է տալիս այս իշխանությունների ցինիկ, փարիսեցիական էությունը։

Բյուջեի թալանից, ժողովրդի գումարների մսխումից, անիմաստ այցեր կատարելուց տարիներ շարունակ բողոքող ու իրենց մեջտեղից փրթիկ-փրթիկ անող նախկին հեղափոխական տղաներն ու աղջիկներն այսօր իրե՛նք են ձեռքները մտցրել պետական բյուջեի մեջ ու թալանում են, վատնում՝ ինչքան ուժ ունեն։

Մասնավորապես, գերիների և անհետ կորածների ծնողների հետ փակ հանդիպման ժամանակ կոկորդիլոսի արցունքներ թափող Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական մի քանի պատգամավոր այդ հանդիպումից օրեր անց մեկնեցին հունական գերթանկարժեք Միկոնոս կղզի և ֆինանսավորման կասկածելի աղբյուրների հաշվին մի լավ զվարճացան։ Գերիների մասին ահա այսպես են մտահոգվում՝ ուրախանալով և դիսկոտեկում վեր-վեր թռչկոտելով։

Հիմա էլ նույն Ալեն Սիմոնյանը հսկայական պատվիրակությամբ մեկնել է Բալի։ Այսպես մսխում են հարկատուներիս վճարած գումարները։ Այսպես են սրանք ավելացնում ՀՀ պաշտպանունակությունը։

Թուրքական օրակարգին այս իշխանությունները դրա համար են կողմ։ Քանզի մեր թշնամիների բոլոր նախապայմանները բավարարելու դիմաց թուրքերից ակնկալում են իշխանական աթոռի պահպանության աջակցություն։ Թքած, թե Արցախի հետ ինչ կլինի, Հայաստանն ինչ օրը կընկնի։
Իրենք համաձայն են Արցախն Ադրբեջանի կազմում տեսնել։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակավ չակերտավոր հիմնավորումներ էր ներկայացնում և, այսպես ասած, ապացուցում, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան։ ՔՊ-ական որոշ պատգամավորներ նրանից հետ չեն մնում։

Այս ամենի դեմն առնելու կարևոր նախապայմանն իշխանափոխությունն է։ Աշխարհի այս խառը վիճակը և մեր տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ մեծ շռայլություն կլինի պարտության, նվաստացման խորհրդանիշ ղեկավար ունենալը»։