NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Իշխանությունը նպաստում է մեր երկրի քայքայմանը. գործընթացն ավելի է ուժգնացել». փորձագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները շարունակում են նոր մարտահրավերների առաջ կանգնել: Թշնամին շարունակում է նույն հռետորաբանությամբ առաջնորդվել, իսկ ժամանակի հետ ավելի սանձարձակ քայլերի է դիմում: Զուգահեռ, սակայն, Հայաստանի իշխանությունները կառավարության նիստի ժամանակ կարող են չանդրադառնալ Արցախին, փոխարենը երկար քննարկել «աղամանի» նախագիծը, ծխախոտի արգելքը և այլն: Հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանի խոսքով, իշխանությունների կողմից իրականացվող գործընթացները, նրանց վարքագիծը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ:

«Այդ գործընթացները ոչ թե հայկական գիծը տանելու, այլ հօգուտ թուրքական իշխանության են: Այս վարքագիծը նաև նրանց հաճոյանալու համար է: Ի դեպ, այս ամենն արդեն ամենևին թաքնված բնույթ չի կրում, ամեն ինչ շատ ակնհայտ է: Արարատ Միրզոյանի՝ Անթալիա այցի շրջանակում տեսանք ձեռքսեղմում, ժպիտներ, հրապարակայնացված 5 կետանոց նոր փաստաթուղթ, նաև նախորդած մի շարք այլ գործընթացներ, այդ թվում՝ Թուրքիայում հայերին ծաղիկներով դիմավորելու արարողություն: Իշխանությունը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, թեպետ բոլորս ոչ վաղ անցյալում տեսել ենք, թե թշնամին ինչ վայրագ, անողոք կենդանի է: Այս պահի դրությամբ այս իշխանության վարած քաղաքականությունը միայն մեկ՝ մեր ժողովրդին թրքացնելու նպատակ է հետապնդում: Ուզում են ներկայացնել, թե բիզնես նպատակները Հայոց ցեղասպանության հարցից, Արցախի ինքնորոշման իրավունքից, Արցախի ճանաչումից ու նաև մեր հողերից ավելի կարևոր են: Մինչդեռ այսօր ևս տեսնում ենք, թե ինչպես է թշնամին նոր տարածքներ խլում մեզանից, իսկ մենք շարունակում ենք նաև մարդկային կորուստներ ունենալ: Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունը բոլորովին այլ քաղաքականություն է վարում»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց փորձագետը:

Նրա դիտարկմամբ, իրավիճակն այլ կլիներ, եթե ճնշում գործադրեին միջազգային հանրության վրա՝ մեր իրավունքները ճանաչելու, մեր հիմնախնդիրները բարձրաձայնելու տեսանկյունից:

«Իշխանությունները, սակայն, հակառակ գործողությունն են անում. խնդիրները քողարկում են, ամեն ինչ ներկայացնում են դրական լույսի ներքո, ավելին՝ ցանկանում են թշնամու հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծել: 2018-ից մինչ օրս իրենց միակ նպատակը Հայաստանն առանց հայերի թողնելն է: Այդ նպատակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեկտեղ ունեն նաև ՀՀ այս իշխանությունները: Վերջիններս սերտաճել են միմյանց հետ, ունեն շատ բարիդրացիական հարաբերություններ ու մեկ շահ: Առհասարակ, յուրաքանչյուր իշխանություն, որը ձևավորվում ու կազմավորվում է, կոչված է ծառայել ի շահ սեփական պետության, երկրի զարգացման, բարեկեցության ապահովման, ի շահ սեփական տեսլականն առաջ տանելու: Բայց այսօր ՀՀ իշխանությունների միակ նպատակը նաև ժողովրդին բթացնելն էր: 2018-ից մինչ օրս ժողովրդի ուղեղը բթացրել են ու այս պահին նրանց մեջ որոշ թեզեր են սերմանում. օրինակ՝ «կարելի է թուրքի հետ ապրել», «կարելի է նրանց հետ լավ բիզնես անել, փոխշահավետ համագործակցություն ունենալ», «կարելի է մոռանալ շատ ու շատ հիմնախնդիրներ»: Որպես հիմնավորում՝ ասում են, վերջիվերջո, «մենք շրջափակման մեջ ենք, մեր բիզնեսը չի զարգանա, իսկ որ Թուրքիայի հետ սահմանը բացվի, էժան առևտուր կլինի, ժողովուրդը լավ կապրի»:

Նման շատ աբսուրդ թեզեր են գցում ժողովրդի մեջ ու, դրանք անընդհատ կրկնելով, նրանց մեջ, ցավոք, ևս որոշակի մոտեցումներ են ձևավորվում: Իշխանությունները հասել են նրան, որ ժողովուրդը շատ ու շատ վտանգավոր թեզեր արդեն նորմալ է ընդունում, իսկ պայքարի ջիղ, փողոց դուրս գալ ու բողոքի ձայն հնչեցնել չկա: Մեր ժողովուրդն ադապտացվել է ստերին: Ասում են, չէ՞, եթե տասն անգամ նույն սուտը ասես, 11-րդ անգամ ճիշտ կընկալվի: Հիմա մեր ժողովրդի արյան մեջ են ուզում այդ թեզերը սերմանել, որ սերնդեսերունդ փոխանցեն, որ սերնդեսերունդ ամրապնդվի իրենց այն «թեզը», թե «հայ չկա, մենք պետք է գլոբալիզացվենք, դառնանք եվրոպական, ռուսական, թուրքական մշակույթ կրող անդեմ քաղաքացիներ ու երկիր»»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ս. Սերոբյանի դիտարկմամբ, հիմա նշվածին հասնելու գործընթացների ենք ականատես լինում: «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը լավագույնս են տիրապետում մանիպուլ յացիոն տեխնոլոգիաներին, նաև ստերի տարածմանը: Այս իշխանության յուրաքանչյուր անձ նպաստում է մեր երկրի քայքայմանը բոլոր առումներով: Խոսքը թե՛ հող ու ջրի, թե՛ մարդկանց մասին է: Այսինքն, մարդկանց ուզում են իրենց պես անդեմ, անտարբեր դարձնել: Ցավոք, որոշ առումներով հասել են այդ նպատակին, ինչի մասին փաստող բազմաթիվ օրինակներ կան: Պարզ օրինակ բերեմ. երբ խուճապ տարածեցին հասարակության մեջ՝ ներկայացնելով, թե ձեթ ու ալ յուր չի լինելու, տեսանք հերթեր խանութներում, մի պարկ ալ յուրի ու ձեթի համար վեճեր ևս տեսանք: Այս առումով ոչ թե անվտանգային հարցերը ստորադասվեցին, այլ ընդհանրապես մոռացան դրանց մասին, ինչպես մոռացան, որ երկիր, զավակներ, ի վերջո, հայրենիք ենք կորցրել: Մեծ հաշվով, կեղծ օրակարգեր են մտցնում հանրության մեջ: Երբ հանրության գրպանին են կպնում, ավելի մեծ արձագանք է լինում, քան ազգայինին, մշակույթին, կրոնին, իսկ երբ մարդը կամ հասարակությունն սկսում է մտածել ստամոքսով, կործանումը հեռու չէ: Այսօր արդեն կենցաղային հարցերն ավելի կարևոր են, քան սահմանային լարվածությունը: Պահանջմունքների տարբերակում չկա: Չկա այն գիտակցումը, որ պահանջմունքներից ամենաառաջնայինն անվտանգությունն է: Ձեթ ու ալ յուր գնելն ավելի կարևոր է դարձել: Նման իրավիճակ ստանալու համար ներմուծված կեղծ օրակարգերը հիմնովին քայքայում են հասարակությունը: Քայքայման գործընթացը վերջին 4 տարիներին մշտապես է եղել, սակայն հիմա ավելի է ուժգնացել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ այսօր պետական ապարատի բոլոր համակարգերն այլ նպատակով են օգտագործվում և իրենց տեղում չեն: «Երբ բոլոր համակարգերը խեղաթյուրված են ու իրենց բուն գործառույթներին չեն ծառայում, մենք ստանում ենք այս պատկերը: Այսօր մեզ մոտ զսպումների քաղաքականություն պետք է լիներ, բայց հնարավոր չէ, քանի որ արդեն այս փուլում պետական կառավարման բոլոր համակարգերը իշխանության վերահսկողության տակ են: Խոսքը նաև անկախ մարմինների, մասնավորապես՝ ՄԻՊ-ի մասին է, որը Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ իրական հակակշիռ էր դարձել»,-ասաց նա:

«Մեծ հաշվով, երբ տեսնում են՝ որևէ համակարգ աշխատում է, այդ համակարգը խեղաթյուրում են: Այս իմաստով բոլոր համակարգերն այսօր կաղում են բոլոր առումներով: Ընդհանուր առմամբ, որևէ համակարգի աշխատանք պայմանավորված չէ միայն անձով: Այսօր պետական կառավարման ընդհանուր համակարգը լճացման բարձր մակարդակ ունի, այնտեղից կադրերը հեռանում են: Տեսնելով, որ զարգացման տեղ չկա, նրանք չեն աշխատում այս իշխանության հետ, ինչի մասին փաստում են պետական կառավարման համակարգում առկա թափուր աշխատատեղերի մասին բազմաթիվ հայտարարությունները: Պետական կառավարման համակարգում մասնագետների ահռելի մեծ պահանջարկ կա, բայց մասնագետները նախընտրում են մասնավոր ոլորտները: Իսկ պետական կառավարման համակարգի լճացումը շատ է խորացել, և այս պահի դրությամբ առանց իշխանության փոփոխության անհնար է որևէ փոփոխություն իրականացնել: Եթե իշխանության փոփոխություն չլինի, կառավարման համակարգի արդյունավետ գործունեություն ևս չի կարող լինել: Այս իշխանություններն այլևս չպետք է կառավարման այս կամ այն օղակում լինեն: Այս պահին մեզ հենց նշվածն է անհրաժեշտ»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ իշխանությունն իր դիրքերն ամրապնդելու փոփոխություններ արեց:

«Այս պայմաններում ընդդիմությունն էլի ձայնի իրավունք չունի: Հակակշիռների տեղը բաց է մնացել: Ու որքան էլ նույն ընդդիմությունը, ընդդիմադիր կամ փորձագիտական հատվածը բողոքի ձայն բարձրացնի, զգուշացնի հնարավոր վտանգների մասին, բավարար չէ: Հանրությունը պետք է գա այն գիտակցմանը, որ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք»,-եզրափակեց նա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: