Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ինք­նա­կերտ­ված «հե­րո­սից» հա­կա­հե­րոս՝ մեկ քայլ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պատմության ընթացքը ցույց է տալիս, որ միշտ գործում են որոշակի օրինաչափություններ, իսկ նրանք, ովքեր դասեր չեն քաղում պատմությունից, միշտ ձախողումների առաջ են կանգնում։ Եվ այս տեսանկյունից Ուկրաինայի հակամարտության հետ կապված հետաքրքրական զուգահեռներ են տարվում։ Եթե այսօր հայացք նետենք Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների տրամաբանական շղթային, ապա բազմաթիվ ընդհանրություններ կարող ենք նկատել Արցախյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Օրինակ՝ պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունները մեծ քարոզչական աժիոտաժ էին ստեղծել «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո, իսկ հիմա Ուկրաինայի նախագահ Զելենսկին նույն ուղիով է շարժվում՝ հայտարարելով, թե իրենք անպայման հաղթելու են, սակայն չգիտի, թե երբ։ Հետաքրքրական է, որ եթե Արցախում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում Փաշինյանն էր իրարամերժ հայտարարություններ անում, մեկ խոսելով հաղթանակից, մեկ զիջումներից, հիմա Զելենսկին է այդ կերպարի մեջ մտել, ով մի դեպքում խոսում է Ուկրաինայի չեզոքությունից, իսկ մեկ այլ դրվագում հայտարարում է, թե իրենք անպայմանորեն ինտեգրվելու են եվրոպական համայնքին։ Փաշինյանը պատերազմում բեկում առաջացնելու հույսեր ներշնչելու շրջանակներում կոչեր էր անում կամավորական ջոկատներ ձևավորել և ռազմաճակատ մեկնել, իսկ Ուկրաինայի նախագահը նույն կերպ ուկրաինական հանրությանը գոտեպնդում է Արևմտյան երկրների կողմից իրենց ուղարկվող ռազմական օգնության վերաբերյալ հայտարարություններով։

Ու կարևորն այդ պահին ոչ թե կոնկրետ ռազմավարական խնդիր լուծելն է, այլ որ քաղաքացիները կուլ տան ոգևորություն ապահովելու հերթական քարոզչական խայծը։ Եվ, ըստ այդմ, ուշագրավ է, որ Տավուշյան դեպքերի ու Արցախյան պատերազմի ժամանակ Փաշինյանից հերոսի կերպար էր կերտվել, նա իրեն որպես հզոր ղեկավար ու ստրատեգ էր ներկայացնում։ Հիշենք, թե ինչպես էին Փաշինյանի թիմակիցներն զգուշացնում, թե «հանկարծ չշշկռվեք՝ գերագույն հրամանատարն է նա»։ Փաշինյանի պես հիմա էլ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին Զելենսկին է դարձել «հերոս ու հզոր ղեկավար»։ Եվ այդ պատկերացումների շրջանակում նրան հրավիրում են տարբեր երկրների խորհրդարաններ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատ, Գերմանիայի Բունդեսթագ, ԱՄՆ-ի Կոնգրես, Կանադայի պառլամենտ՝ առցանց ձևաչափով ելույթ ունենալու և ուղերձ հղելու, որտեղ նա հուզական խոսքեր է ասում իր երկրի մասին, և «հաղթելու ենք» տրամաբանության ներքո ընդգծում, թե մինչև վերջ դիմադրելու են, որից հետո խորհրդարանականները հոտնկայս ծափահարում են Զելենսկուն և նրան իսկական հերոս անվանում։ Իսկ արևմտյան մամուլը սկսում է Զելենսկուց սուպերհերոս կերտելու արշավը՝ նրան ներկայացնելով որպես դիմադրության սիմվոլ։

Նույնիսկ այդ կապակցությամբ հատուկ ֆլեշմոբեր են մեկնարկում և նրան առաջադրում են որպես խաղաղության Նոբել յան մրցանակի հավակնորդ։ Բայց մի կարևոր նրբություն կա, որը առանձնակի ուշադրության է արժանի։ Մեկ անգամ չէ, որ ՆԱՏՕ-ից տարբեր մակարդակներով հստակ հայտարարել են, որ Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի չեն հաստատելու, քանի որ այն ճանապարհ կբացի նոր համաշխարհային պատերազմի համար, սակայն Զելենսկին իր հայտարարություններում՝ այդ թվում և տարբեր երկրների խորհրդարանականների առջև ելույթ ունենալիս, անընդհատ դիմումներ է հղում ՆԱՏՕ-ի երկրներին, որ պետք է ոչ թռիչքային գոտի հաստատել։ Ինչո՞ւ է այսպիսի քայլի դիմում, եթե նախօրոք այդ դիմումների պատասխանը հայտնի է։ Թերևս Ուկրաինայի նախագահը գիտակցում է, որ պարտությունը մոտալուտ է, և այդ դիմումները կարող է հետո օգտագործել իրեն արդարացնելու ու պատասխանատվությունն իր ուսերից գցելու համար, թե ՆԱՏՕ-ի երկրները երկինքը չփակեցին, հարկ եղած չափով ռազմական օգնություն չցուցաբերեցին, դրա համար էլ պարտվեցինք։

Ու ընդհանրապես, Զելենսկին հող է նախապատրաստում պարտության համար ուրիշներին մեղադրելու նպատակով։ Դրա համար էլ օրերս Ուկրաինայի նախագահի աշխատակազմից նախկին նախագահ Պորոշենկոյին էին մեղադրել Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի համար նախադրյալներից մեկի՝ Ուկրաինայի Սահմանադրության մեջ դեպի ՆԱՏՕ կուրսի մասին դրույթի ավելացման համար։ Էլի ծանոթ պատմություն է, չէ՞: Նույնը տեղի ունեցավ նաև մեզա մոտ, երբ Փաշինյանը կապիտուլ յացիոն պարտության համար սկսեց մեղադրել ուրիշներին՝ կամավորականներին, որ տեղ չեն հասել, ռազմական գործողություններին չեն մասնակցել, նախկին իշխանություններին, որ բանակցային ծանր ժառանգություն են թողել, զինվորականներին, որ ռազմական գործով զբաղվելու փոխարեն ներքաղաքական խնդիրներով են զբաղվել, և այդպես շարունակ։ Հիմա արդեն շատերն են նշում, թե Փաշինյանը հայաստանյան ներքաղաքական դաշտի կոմեդիայի դերասանն էր, որը հայտնվեց պետության ղեկավարի աթոռին (թե ինչու և ինչպես, հուսանք, ժամանակը կտա պատասխանները), իսկ Զելենսկին ուկրաինական սերիալային ինդուստրիայի կատակերգու դերասանն էր, որը տարօրինակ կերպով սրընթաց հաջողություն ունեցավ քաղաքականության մեջ՝ դառնալով նախագահ։

Վերջապես, ինչպես Փաշինյանն էր պատերազմը վերածել շոուների ու սելֆիների շքերթի, այդպես էլ ներկա փուլում Զելենսկին է անում։ Օրինակ՝ պատերազմի ժամանակ Փաշինյանը հարկի-անհարկի ուղիղ եթերներ էր մտնում, խրոխտ ելույթներ ունենում, զանգում էր զինվորականներին, հետաքրքրվում նրանց որպիսությունից, այնպես էլ Զելենսկին է հիմա տեղին-անտեղին ուղիղ եթերներ մտնում, ցուցադրական զանգում այստեղ-այնտեղ, իբր գոտեպնդում մարդկանց: Չէ, հասկանալի է, որ ցանկացած պատերազմող երկրի ղեկավարի խնդիրն է թե՛ ամեն ինչ իր ձեռքում պահելը, թե՛ ոգևորելը, բայց երբ այդ ամենը արվում է ցուցադրաբար, արհեստականության չափազանց ուժգին հոտ է գալիս: Այդ սելֆիներն ու ուղիղ եթերները պատմության մեջ չեն մնալու, այլ մնալու են պատերազմի հետևանքով ամրագրված արդյունքները։

Եվ հաճախ իրենք իրենցից «հերոս» կերտածները շատ կարճ ժամանակ անց վերածվում են հակահերոսի՝ ստիպված լինելով իրենց ստորագրությունը դնել կապիտուլ յացիոն փաստաթղթի տակ։ Ուղղակի մեզ մոտ հակահերոսին մինչև հիմա հաջողվել է մոլորեցնել հասարակությանն ու վերարտադրվել, գուցե Զելենսկուն էլ դա հաջողվի, բայց, ի վերջո, ամեն ինչ ժամանակավոր է, նույնիսկ մանիպուլ յացիան: Դա էլ է պատմությունն ապացուցել...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: