Ուկրաինայում հանրաքվեի կդրվեն Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումային համաձայնագրերը․ Զելենսկի
Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած գործարք կներկայացվի Ուկրաինայում հանրաքվեի, Suspilne ինտերնետային լրատվական կայքի փոխանցմամբ, ուկրաինական լրատվամիջոցին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Բոլոր բանակցային խմբերին ես բացատրել եմ, երբ, որ դուք խոսում եք այդ բոլոր փոփոխությունների մասին, և դրանք կարող են դառնալ պատմական որոշումներ, մենք պետք է գնանք հանրաքվեի»,-ասել է Զելենսկին:
«Ժողովուրդը ստիպված կլինի կշռադատել փոխզիջումների որոշակի տեսակների վրա»,- ասել է Զելենսկին։
«Սակայն այն, թե ինչպիսին կլինեն դրանք, արդեն մեր զրույցի և փոխըմբռնման հարցն է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Հետևաբար, ամեն դեպքում, ես պատրաստ եմ ամեն ինչի, եթե գնամ մեր ժողովրդի հետ միասին»,-ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին երկար խոսել է առանցքային հարցի մասին, թե արդյոք Ուկրաինան երբեք չպետք է միանա ՆԱՏՕ-ին, ինչպես նա վերջերս խոստովանեց։
«Մենք բոլորս արդեն հասկացել ենք դա»,- ասել է Զելենսկին՝ բացատրելով, որ Ուկրաինան չի ընդունվի ՆԱՏՕ, քանի որ նրա անդամ երկրները «վախենում են Ռուսաստանից»։
«Այսքանը, և մենք պետք է հանգստանանք և ասենք. «Լավ, մեզ անհրաժեշտ են անվտանգության այլ երաշխիքներ»,-ասել է նա։
«Կան ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք ցանկանում են անվտանգության երաշխիքներ տրամադրել… որոնք պատրաստ են անել այն, ինչ կաներ դաշինքը, եթե մենք անդամ լինեինք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։