Ֆրանսիան Ուկրաինային չի փոխանցի Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Փարիզը մտադիր չէ Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցել։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայումս պլաններ չկան Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները Ուկրաինային փոխանցելու», - ասել է Լե Դրիանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկից 22 միլիարդ եվրոյի չափով միջոցների «սառեցման», ինչպես նաև պատժամիջոցների տակ հայտնված անձանց հաշիվների և անշարժ գույքի մասին։ Նրա խոսքով, «սառեցման» տակ են հայտնվել «կես միլիարդ եվրո» ընդհանուր արժեքով անշարժ գույքը, որը պատկանում է մոտ 30 ռուսաստանցիների։