Պուտինը մտածում է Ուկրաինայում քիմիական և կենսաբանական զենք կիրառելու մասին. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ժամանակ, ասել է, որ, ըստ նրա, Ռուսաստանն իսկապես հիպերձայնային հրթիռներ է կիրառել Ուկրաինայի դեմ, հաղորդում է CNN-ի թղթակիցը։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում կիրառել է «Կինժալ» հրթիռային համակարգը հիպերձայնային աերոբալիստական հրթիռներով, սակայն Պենտագոնը չի հաստատել, թեև չի հերքել այս նոր զենքի օգտագործումը, նշում է BBC-ն։
Նաև, ըստ Reuters-ի, Բայդենն ասել է, որ կան «հստակ նշաններ», որ Պուտինը մտածում է Ուկրաինայում քիմիական և կենսաբանական զենք կիրառելու մասին։