Ռուսական բանակը հարվածել է Tornado-S հրթիռներով
Ռուս զինվորականները Tornado-S հրթիռներով հարվածել են Ուկրաինայի արևելյան Ավդեևկա քաղաքին, հայտնում է «Ուկրաինսկա պրավդան»՝ հղում անելով Ուկրաինայի ազգային ոստիկանության և ռազմական կայքին։
Ոստիկանությունը հայտնել է, որ ռուսներն Ավդեևվկայի ուղղությամբ կրակել են ավիացիայից և հրետանուց։ Քաղաքացիների շրջանում կան զոհեր և վիրավորներ։
Հրթիռները նախատեսված են զրահապատ մեքենաներ, օբյեկտներ, ինչպես նաև կենդանի ուժ ոչնչացնելու համար։