Կրեմլում նշել են, որ արտասահմանում գտնվող ռուսների համար «դժվար ժամանակներ» են սպասվում
Ներկայումս քիչ են հնարավորությունները պաշտպանելու Ռուսաստանի քաղաքացիներին արտասահմանում ռուսաֆոբիայից: Ռուսախոսների համար դժվար ժամանակներ են, մարտի 22-ին կայացած ճեպազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ռուսական «Известия»-ն։
«Միջոցառումները շատ քիչ են, գուցե այն պատճառով, որ միջազգային իրավունքն իրականում չի գործում: Իսկ մյուս տիպի օրենքները եվրոպական երկրներում գործնականում չեն գործում։ Ես կցանկանայի հուսալ, որ հիստերիան չի աճի, բայց ով գիտի»,- ասաց Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես պաշտպանել ռուսներին արտերկրում աճող ատելությունից: