Զելենսկիի գրասենյակը հայտնել է, թե երբ պետք է սպասել ակտիվ ռազմական գործողությունների ավարտին
Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունները ռուսական զորքերի հետ կարող են ավարտվել երկու-երեք շաբաթից, հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
Նրա խոսքով՝ ակտիվ ռազմական գործողությունները շուտով կարող են ավարտվել, քանի որ ռուսական զորքերն իրենց դեմ կռվելու ոչինչ չեն ունենա։
«Նրանք առաջ կգնան, մինչև վերջանան, և շատ արագ կսպառվեն, ես երկու-երեք շաբաթ ժամանակ եմ տալիս ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, քանի որ ոչինչ չի լինելու, այն, ինչ տեղի է ունենում հինգ օրվա ընթացքում ցույց է տալիս, թե ինչ է լինելու երեք շաբաթից։ Երեք շաբաթից ամեն տեղ այսպես կլինի, իսկ երբ կանգնեն, մեզ ավելի հարմար կլինի ոչնչացնել նրանց»,- Արեստովիչի խոսքերն է մեջբերում РБК-Украина-ն։