Լիտվան առաջարկում է կասեցնել Ռուսաստանի և Բելառուսի անդամակցությունը ՅՈւՆԵՍԿՕ-ին
Լիտվայի Սեյմն առաջարկել է կասեցնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի անդամակցությունը ՅՈւՆԵՍԿՕ-ին (ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի մասնագիտացված գործակալություն): Այս մասին գրում է TACC-ը:
Բանաձևի նախագիծը գրանցել է Մշակույթի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վիտաուտաս Յուոզապիտիսը։ Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, հակասում են ՅՈւՆԵՍԿՕ-ի արժեքներին և առաքելությանը, ինչպես նաև սպառնում են եվրոպական և համաշխարհային անվտանգությանը։
Ավելի վաղ Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն կոչ էր արել ՅՈւՆԵՍԿՕ-ին Ռուսաստանի Դաշնությունը հեռացնել կազմակերպությունից։ Քաղաքական գործիչը կազմակերպությանը խնդրել է հանել ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամի կարգավիճակը և փոխել Միջազգային ժառանգության կոմիտեի 45-րդ նստաշրջանը հյուրընկալող երկիրը։ Գերատեսչությունն ակնկալում էր հնարավորինս սեղմ ժամկետներում արձագանք և որոշում այս հարցի վերաբերյալ։