Նիդեռլանդները սառեցնում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական ակտիվները՝ գրեթե 400 միլիոն եվրո
Նիդեռլանդների ֆինանսների նախարար Սիգրիդ Կաագը երկրի Ներկայացուցիչների պալատին ուղղված նամակում հայտնել է, որ տեղական բանկերը սառեցրել են ռուսական ակտիվները՝ մոտ 400 մլն եվրոյի չափով: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը::
«Սառեցված ակտիվների ընդհանուր գումարը կազմել է 391 944 031 եվրո։ Ներկայացվել են նախարարության կողմից մինչև մարտի 21-ը ներառյալ ստացված հաշվետվությունները։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ սա, հավանաբար, ամբողջական պատկերը չէ պատժամիջոցների հետևանքների և (ռուսական ակտիվների) սառեցման մասին ֆինանսական հաստատությունների և հավատարմագրային հիմնադրամների կողմից»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ տվյալները կարող են փոխվել՝ կապված ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի հետ։
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել էր, որ երկիրը որոշում է կայացրել և սառեցրել ռուս օլիգարխների ակտիվները, որոնք գտնվում են ԵՄ պատժամիջոցների տակ։ Խոսքը գործարարների ավելի քան 800 մլն եվրոյի չափով ֆինանսների մասին է։
Վարչապետի խոսքով՝ Իտալիան կարողացել է միասնություն ցուցաբերել ինչպես Հյուսիսատլանտյան դաշինքին, այնպես էլ Եվրամիությանը։