Դպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Գորիսում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր
Դատախազական ներգործության արդյունքում՝ «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40,000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում «ավտոմատով» կրшկողին 8 ամիս անց հայտնաբերեցինԶելենսկին պատասխանել է Ռուբիոյին․ Կապեք Ռուսաստանի բերանը
Դատարանը կալանավորել է Կոտայքում պարեկների վրա ինքնաձիգով կրակnցներ արձակած ու փախուստի դիմած անձանց
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ Կոնգրեսի 100 անդամներ կոչ են անում Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունըԶովունիում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավորԼեհաստանում հարձակվել են դպրոցի վրա․ կա զոհ և վիրավորներ51 մարմնի արտաշիրիմում պետք է արվի. Անհետ կործաների հարազատների խնդրանքըԻրանի հետ հնարավոր համաձայնագիրն ամբողջությամբ չի համապատասխանում իմ ակնկալիքներին. Դոնալդ ԹրամփՄիակ հանցագործը, ում անմեղության կանխավարկածը սրբորեն պահվել է անձամբ Նիկոլի գլխավորությամբ՝ Շաքի գյուղում հայի տուն մտած ադրբեջանցի հրոսակն է․ Տեր-ՆակալյանՌուսաստանը անտեսեց 44-օրյա պատերազմի դասերը. քաղաքագետ Տարաս ԿուզիոՌոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքըՓաշինյանի որոշմամբ, Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով, հանձնաժողով է ստեղծվելՎարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Ռոսիա» կինոթատրոնի նախկին շենքը
Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Շուշի քաղաք է ժամանել միջազգային ճանապարհորդներից կազմված խումբՀայաստանում տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի և Իրանի դեմ. ՌԴ Անվտանգության խորհուրդՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿՕրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամԴրա համար երեկ խորհրդարանում հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Քաղաքական վերլուծաբանԼռել չի՛ կարելի. Արթուր Պապյանը՝ Արթուր Դանիելյանի ու Վահրամ Սահակյանի կալանավորման մասինԳեղարքունիքի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3,240 քմ մակերեսով 2 հողատարածքԿառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելԵկեղեցին թող առաջարկ անի՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ․ Նիկոլ ՓաշինյանՄենք ադեկվատությունը չպետք է կորցնենք. Փաշինյանը սարսափած է երեկվա ԱԺ-ի քննարկումներիցԱդրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ. Փաշինյան«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի փախուստի դիմելու մասին լուրերը
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Անհետ կորած անձանց հարցով պատրաստ ենք համագործակցության, բայց Ադրբեջանում հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով․ ՓաշինյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների առողջական վիճակը բավարար է․ նրանք դուրսգրման փուլում ենԱլեն Սիմոնյան, խոսելուց առաջ մտածեք նոր արտահայտեք ձեր մտքերը. Գոռ ՎարդանյանԱյսօր էլ է պատերшզմի օր, այսօր էլ ենք նահատшկներ տվել, ի՞նչ անենք. ՓաշինյանՄի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Նիկոլ ՓաշինյանԱնհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ ՉավուշօղլուՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն. ՊեսկովԻշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ․ Տիգրան ԱբրահամյանՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»
Հասարակություն

Նախագիծը կվտանգի դատավորների անկախությունը. մի խումբ դատավորներ դիմել են Կարեն Անդրեասյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորներ դիմել են Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ դատարաններ ուղարկված արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծեր առնչությամբ՝ ներկայացնելով իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

Դատավորները համոզմունք են հայտնել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է թե իրավական որոշակիության և թե օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին, իսկ դրա ընդունումը կվտանգի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:

Դիտողություններն ու առաջարկությունները ստորագրել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Զարուհի Նախշքարյանը, Արթուր Ստեփանյանը, Արման Հովհաննիսյան, Դավիթ Բալայան, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը։

Տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ արդարադատության նախարար պարոն Կարեն Անդրեասյանին

Հարգելի՛ պարոն Անդրեասյան,

Դատարաններ է ուղարկվել արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ) և Նախագծի հիմնավորումը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները:

Նախագծերն ու նամակը դատավորներին է տրամադրվել մասնավորապես 2021թվականի դեկտեմբերի 14-ին:

Նախագծով առաջարկվում է մասնավորապես Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1) անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում: Սույն կետով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում է համարվում նաև դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի»:

Այսպես`

Ըստ նախագծի «Հիմնավորման».

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված է դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտությամբ:
Ներկայումս դատավորների, այդ թվում սահմանադրական դատարանի դատավորների անհամատեղելիության պահանջներն ու կարգապահական պատասխանատվության օրենսդրական մեխանիզմներն անորոշ են, առկա են բացեր:

(…)

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ դատական ակտերի վերանայումը, առավել ևս միջազգային դատարանների կողմից որոշումների կայացումը ժամանակատար գործընթաց է, Նախագծերի փաթեթով նախատեսվում է սույն կարգավորմանը տալ հետադարձ ուժ:

Հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով:

Այսպես, դատական պրակտիկայում առանձնացվել են որոշակի չափանիշներ, որոնց առկայությունը թույլ է տալիս օրենքի այս կամ այն կարգավորմանը հաղորդել հետադարձություն:

Ամերիկյան դատական պրակտիկայում գործերից մեկով մատնանշվել է, որ հետադարձությունն ընդունելի է, եթե միտված է օրենսդրի իրավաչափ նպատակների իրականացմանը:

Անգլիական դատական պրակտիկայում, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքում հետադարձությունն իրավաչափ և արդարացված դիտելու համար կարևոր չափանիշ է համարվում հանրային շահի առկայությունը:

(…)

ՄԻԵԴ-ը հետադարձ ուժի կիրառման հարցին անդրադարձ է կատարել նաև այլ պետություններում դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող կարգապահական գործընթացների համատեքստում: Այսպես, ՄԻԵԴ-ը 15227/19 (case of Xhoxhaj v. Albania) գործի շրջանակներում անդրադառնալով դատավորների նախկինում կուտակված գույքի ուսումնասիրությանը նշել է, որ դատավորի մասնագիտական կյանքի ընթացքում կուտակված անձնական կամ ընտանեկան ունեցվածքի գնահատման գործընթացը (…) չի հակասում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին, իրավական որոշակիության սկզբունքի ենթադրյալ խախտման տեսանկյունից:

Այսպիսով, տեսնում ենք, որ բացառիկ դեպքերում՝ հանրային շահով պայմանավորված հետադարձությունը կարող է համարվել թույլատրելի:
Մեր համոզմամբ, նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է՝ թե իրավական որոշակիության և թե օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին:

Նախագծի պատճառաբանությունների համատեքստում տեղին է կամ զուր չէ հիշեցնել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի կարգավորումը, որը հստակ սահմանում է. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Նշվածը բավարար է, փաստելու, որ նախագիծը մեղմ ասած խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից, կարող է նպատակ հետապնդել ապօրինաբար՝ մասնավորապես՝ խտրական, օրենքի առջև հավասարության, իրավական որոշակիության ու օրենքի հետադարձ ուժի գործողության սկզբունքների անտեսմամբ դադարեցնել որոշակի խումբ դատավորների լիազորություններ:

Ընդհանուր առմամբ նշված նախագծի ընդունմամբ առավելապես կվտանգվի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:

Սահմանադրական կարգավորումն առավել քան բավարար է փաստելու Նախագծի անընդունելի լինելու հանգամանքը, ինչևէ, հարկ է անդրադառնալ նաև դրա հիմնավորումներին:

Այսպես՝

Նախագծում նշվել է, թե <<Հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով>>:

Այս կապակցությամբ պետք է նշել, որ միտքը սխալ է ձևակերպված, կամ իրականությանը չի համապատասխանում: Հետադարձ ուժի կանոնի պրակտիկա չկա. ուղղակի հակասում է Սահմանադրությանը, իսկ եթե նույնիսկ նման պրակտիկա հայտնի է հեղինակին, ապա դա չի նշանակում, թե այն պետք է օրինականացնել՝ նախատեսելով սահմանադրական օրենքում: Ինչ վերաբերում է, թե հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, սակայն պետք է փաստել, որ այն թերևս ոչ այդքան խստորեն կամ նույնչափ խստությամբ միանգամայն վերաբերելի է նաև այլ իրավահարաբերություններին, մասնավորապես՝ դատավորների կարգապահական վարույթներին կամ իրավախախտումների կապակցությամբ որևէ անձի վիճակը վատթարացնող ցանկացած իրավակարգավորման:
Հակառակ մոտեցում ունենալու պարագայում ուշադրության է արժանի ՄԻԵԴ 21722/11 (case of OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործի մասնավորապես 137- րդ, 143-րդ կետերը, որով հստակ արձանագրվել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքը՝ կապված վաղեմության ժամկետների չնախատեսելու կամ հետադարձ ուժ կիրառելու մասով հավասարապես վերաբերելի են նաև կարգապահական վարույթների ու այլ իրավախախտումների նկատմամբ, ինչը պայմանավորող պետությունների ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում:
Ինչ վերաբերում է <<Հիմնավորման>> մեջ նշված ՄԻԵԴ 15227/19 (case of Xhoxhaj v. Albania) գործին, ապա այն վերաբերելի օրինակ չէ: Նույն այդ վկայակոչած գործի իրավական դիրքորոշումներում բացահայտված է ու զուգահեռներ են տարվում ՄԻԵԴ 21722/11 (case of OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործի հետ՝ հստակ ամրագրելով դրանց էական տարբերությունը. ալբանական օրինակը վերաբերում է գույքային ստուգման կանոններին: Դեռ ավելին, թեև էական չէ, սակայն կարծում ենք, որ ալբանական փորձը այն դրական ուղենիշը չէ, որին պետք է ձգտենք դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, ինչում էլ երևի թե համոզվել են այնտեղից վերջերս վերադարձած մեր՝ տարբեր կառույցներից բաղկացած պատվիրակության անդամները:
Այսպիսով՝ համոզված ենք, որ նշված փոփոխություններն ընդունվելու դեպքում կհանգեցնեն դատավորների նկատմամբ անհիմն վարույթների հարուցման, լիազորությունների դադարեցման և այլն, ինչն ուղղակիորեն վտանգում է դատարանների անկախությունը:

Միևնույն ժամանակ միանգամայն համաձայն ենք Նախագծի հեղինակի հետ այն մասով, որ դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտություն է առկա, Օրենսգրքի 142-րդ հոդվածն անորոշ է, մասնավորապես, պարզ չէ թե նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը ինչպես է հաստատված համարվում:

Այս առումով առաջարկում ենք ներկայացնել անհստակությունները կարգավորող նախագիծ, ինչպես նաև կարգապահական վարույթ հարուցելու սուբյեկտների շարքից հանել արդարադատության նախարարին՝ մասնավորապես ի կատարումն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների և ի նպաստ դատական համակարգի անկախության ապահովման»: