Իտալիան, Նիդեռլանդները և Լեհաստանը սառեցրել են ռուս օլիգարխների ակտիվները
Իտալիան, Նիդեռլանդները և Լեհաստանը սառեցրել են ռուս օլիգարխների ակտիվները՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Այս մասին գրում է «Грузия Online»-ը՝ հղում տալով Լa Stampa պարբերականին:
Իտալիան սառեցրել է 880 միլիոն դոլարի ակտիվներ (800 միլիոն եվրո): Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում:
«Իտալիայում մենք սառեցրել ենք ռուս օլիգարխների ակտիվները 800 միլիոն եվրոյի դիմաց»,- ասել է Դրագին։
Նրա խոսքով՝ Իտալիան նաև ֆինանսական և հումանիտար օգնություն է առաջարկում Ուկրաինային։
Նիդեռլանդները, ըստ CNN-ի՝ երկրի ֆինանսների նախարարության նամակին հղումով, սառեցրել է ռուսական ակտիվների մոտ 431 միլիոն դոլար (392 միլիոն եվրո): Միաժամանակ նախարարությունը նշել է, որ ակտիվների ձերբակալությունները շարունակվելու են։
Ավելի վաղ Ֆրանսիան սառեցրել էր Ռուսաստանի Կենտրոնական բանկի 22 միլիարդ եվրոյի գումարները, ինչպես նաև պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական անձանց հաշիվներն ու անշարժ գույքը՝ 850 միլիոն եվրոյի չափով։