ԱՄՆ իշխանությունները ներկայումս չեն տեսնում Ռուսաստանին Չինաստանի ռազմական օգնության ապացույցներ. Սալիվան
ԱՄՆ իշխանությունները ներկայումս չեն տեսնում Ռուսաստանին Չինաստանի ռազմական օգնության ապացույցներ, սակայն չգիտեն, թե ինչպես կզարգանա իրավիճակը, Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Ես չեմ կարող ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անել։ Կարող եմ ասել, որ նախագահ ԱՄՆ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի զրույցից հետո մենք չենք տեսել, որ Չինաստանը զենք տրամադրի Ռուսաստանին։ Բայց, իհարկե, մենք ուշադիր հետևում ենք դրան։ Մենք կշարունակենք վերահսկել դա»,- Սալիվանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Բայդենը Սի Ցզինպինի հետ զրույցում «հասկացրել է, թե ինչ հետևանքներ կունենան», եթե չինական կողմը ռազմական օգնություն ցուցաբերի Ռուսաստանին։