ԲԴԽ-ն տեղեկացվել է գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության մասին. Դատական դեպարտամենտ
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության և քննվող քրեական գործով դրա համար խոչնդոտների բացակայության մասին: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից։
«Ներկայումս «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար:
Մենք շահագրգիռ ենք մակագրման համակարգչային ծրագրի արագ վերագործարկման հարցում»,- հայտնում են Դատական դեպարտամենտից։