Ուկրաինայում նշում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ խաղադրույք է կատարել Չեռնիգովի վրա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ խաղադրույք է կատարել Չեռնիգովի վրա, տեղեկատվական հեռուստամարաթոնի եթերում ասել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
«Մարիուպոլում ռուսական զորքերը միտումնավոր պայմաններ ստեղծեցին ուկրաինացիների՝ երկրից դուրս գալու անհնարինության համար, փոխարենը նրանց տանում են Ռուսաստան և վերահսկողության տակ գտնվող տարածքներ և ձևացնում են, թե ուկրաինացիներն ուրախ են դրա համար»,- Գերաշչենկոյի խոսքերն է մեջբերում UNIAN-ը։
Նրա խոսքով՝ Չեռնիգովում շատ տագնապալի իրավիճակ է ստեղծվել. «Ռուսական զորքերը գիշերը ջարդուփշուր են արել Դեսնայի վրայով անցնող կամուրջը: Տեղեկություններ կան, որ հակառակորդը սկսել է այնտեղ ծանր տեխնիկա տեղափոխել։ Հավանական է, որ Պուտինը հատուկ խաղադրույք է կատարել այս քաղաքի վրա»,- ասաց նա: