Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են 9 մարդասիրական միջանցքի շուրջ
Մարդկանց տարհանման համար այսօր՝ մարտի 23-ին, համաձայնեցվել է 9 մարդասիրական միջանցք։
Այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
Վերեշչուկի խոսքով՝ Մարիուպոլ քաղաքից Զապորոժիե քաղաք տանող միջանցքներն այսօր պետք է աշխատեն։