Ռուսական բանակի մարտական հզորությունն իջել է.The Guardian
Ռուսական բանակի մարտական հզորությունն իջել է համեմատած այն ցուցանիշների հետ, որոնք գրանցվել են Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, հայտնում է The Guardian-ի բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային:
Ըստ աղբյուրի՝ ռուսական բանակը զգալի կորուստներ է կրում անձնակազմի շրջանում, ինչպես նաև կորցրել է զգալի քանակությամբ տեխնիկա և սպառազինություն, սակայն Ռուսաստանը դեռ ռեսուրսներ ունի։
«Մենք գնահատում ենք, որ Ռուսաստանի մարտական հզորությունն 90%-ից քիչ է, նրանք շատ են ծախսում, բայց նաև մեծ ուժ են կուտակել»,- ասել է նա։