Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Պահպանել ու կատարելագործել են միայն արատավոր երևույթները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Շուտով կլրանա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 4 տարին։ Վերջինիս պաշտոնավարման սկզբում նշում էին, թե նրան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի իր կառավարման արդյունքները տեսանելի դառնան, ասում էին՝ թողեք աշխատեն: Եվ իսկապես տեսանելի դարձան, բայց այդ «արդյունքներն» այնքան սարսափելի են, որ դեռ շատ երկար ժամանակ է պետք լինելու, որ հաջորդ իշխանությունները կարողանան շտկել վիճակը: Երևի հենց դա է պատճառը, որ այս իշխանությունները շարունակում են հանրային քննարկման դաշտ նետել նախորդ 27 տարիների հարցը՝ բնականաբար, բացասական լույսի ներքո, ամեն ինչի մեղավորությունն անցյալի վրա գցելու կոնտեքստում։

Այո, Փաշինյանի պաշտոնավարմանը նախորդած ժամանակաշրջանում բազմաթիվ բացթողումներ ու սխալներ են եղել, դա անկասկած է: Սակայն՝ մի կողմից՝ բոլոր այդ բացթողումներն ու սխալները միասին պարզապես չեն կարող «մրցել» փաշինյանական ավերումների հետ, մյուս կողմից՝ անբարո է մերժել ձեռքբերումները, որոնք, ողջ բացասականի հետ միասին, եղել են այս 27 տարվա ընթացքում։ Ի մասնավորի, Հայաստանի անկախությունից ի վեր զրոյից անվտանգության համակարգ է կառուցվել, ազատագրվել է Արցախը, պետության ինստիտուտներն աստիճանաբար կայացել են, մարդկանց սոցիալական վիճակը քիչ թե շատ բարելավվել է և այլն։ Իհարկե, կուզեինք, որ Հայաստանը ավելի մեծ տեմպերով զարգացում ապրեր, սոցիալական անարդարության խնդիր չլիներ, սակայն ոչ ոք չի էլ ասում, որ ամեն ինչ անցյալում իդեալական է եղել։ Ամենևին: Իսկ ահա նախկինների դեմ պայքարի դուրս եկած այս իշխանությունների կառավարման ժամանակաշրջանն աչքի է զարնում նրանով, որ կառուցվածի վրա որևէ քար, նույնիսկ աղյուս չեն ավելացրել։

Դեռ ավելին, Փաշինյանի օրոք չի ստացվել պահել նույնիսկ եղած դրականը, և քայլ առ քայլ ապամոնտաժվել ու փոշիացվել է 27 տարվա ընթացքում ստեղծվածը։ Դե, «հասկանալի» է՝ մարդիկ հանդես են գալիս անցյալը մերժելու և սևացնելու կարգախոսներով, ուրեմն և պետք է վերացնեն անցյալից եկող ամեն ինչը։ Այսինքն՝ միակ «առաքելությունը», որ Փաշինյանին մեծ վարպետությամբ հաջողվել է իրականացնել, ոչ թե կառուցելն ու նորը ստեղծելն է, այլ կազմաքանդելը։ Այստեղ «փակագծերում» նշենք մի «շեղման» մասին. այս իշխանությունները, մերժելով նախկինը, կարողացել են հանճարեղ կերպով պահպանել միայն անցյալից եկող արատավոր երևույթներն ու դրանք կատարելագործել: Այ, այստեղ նրանք իրոք հաջողել են...

Եվ հիմա Հայաստանը «վայելում» է Փաշինյանի պաշտոնավարման արդյունքները, ավելի ճիշտ՝ հետևանքները. խաթարված անվտանգության միջավայր, քայքայված ինստիտուտներ, բառի բուն իմաստով բախտի քմահաճույքին թողնված Արցախ, հազարավոր զոհեր, կորսված տարածքներ: Մի խոսքով, գալիս է փաշինյանական «ապագան»: Ինչ վերաբերում է արտաքին հարաբերությունների բնագավառին, ապա Հայաստանը կորցրել է իր դեմքը և աշխարհի առաջ մուրացկանի կարգավիճակով է հանդես գալիս։ Եվ, հետևաբար, Փաշինյանն ինչքան երկար կառավարի, այնքան մեր պետությունը կորուստներ է կրելու։ Միևնույն ժամանակ, թշնամու հավակնությունները շարունակաբար մեծանալու են՝ նկատի ունենալով, որ այսպիսի նվեր ունեն Հայաստանում:

Թուրքադրբեջանական տանդեմի չափազանց լկտի պահվածքը պատահական չէ։ Մարտի 8-ին հակառակորդը պայթեցրեց Արցախ մտնող գազատարը, ապա տեսնելով, որ Հայաստանի իշխանությունները Արցախից ձեռքները լվացել են ու ի վիճակի չեն որևէ քայլ կատարել արձագանքելու ուղղությամբ, սկսեցին օրեր շարունակ խոչընդոտել գազամատակարարման համակարգի վերանորոգմանը։ Բայց սրանով Ադրբեջանը չի բավարարվում և գազատարի վերանորոգումից կարճ ժամանակ անց էլ փակում է Արցախ մտնող գազատարը՝ բնակիչներին տևականորեն թողնելով առանց ջեռուցման։ Որոշ ժամանակ անց նույն կերպ էլ Ադրբեջանը կարող է Արցախի էլեկտրամատակարարումը թույլ չտալ, խոչընդոտել ջրամատակարարմանը և, ընդհանրապես, անմարդկային պայմաններ ստեղծել արցախցիների համար։ Մյուս կողմից էլ՝ Բաքվից անընդհատ Լաչինը փակելու սպառնալիքներ ու Արցախից հայկական զինված ուժերը հեռացնելու պահանջներ են հնչում։

Ստացվում է, որ Բաքուն ինչ սանձարձակ քայլերի ցանկանա, կարող է գնալ, և նրան կանգնեցնող չկա, չէ՞ որ նրա առաջ անձամբ Փաշինյանն է կանաչ լույս վառել՝ հայտարարելով, թե Արցախը նաև ադրեջանական է։ Ադրբեջանի հաշվարկը շատ պարզ է՝ հայաթափել Արցախը։ Եվ փոխանակ այս իրողությունները ՀՀ իշխանությունները փորձեն օգտագործել, որպեսզի միջազգային հանրության առաջ ցույց տան, թե անընդունելի է Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակ, քանի որ դրանով արցախցիները ցեղասպանության ենթարկվելու խնդրի առաջ են կանգնելու, հետևաբար, ստեղծված իրավիճակում Արցախի ինքնորոշումը՝ համապատասխան երաշխիքներով հանդերձ, միակ ելքն է, իրականում նույնիսկ քայլ անգամ չեն ցանկանում կատարել այս ուղղությամբ և իրենց անգործությունն արդարացնում են՝ վերացական խաղաղության դարաշրջան բացելու մասին դատարկ հայտարարություններով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: