Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Հայաստանի գլխավոր մարտահրավերն ու «փակ շղթան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայաստանն անկախությունից ի վեր մեր պատմության ամենաբարդ ժամանակաշրջանն է ապրում։ Եվ դրա արդյունքում է, որ մի կողմից՝ հանրության ու քաղաքական ուժերի շրջանում դեռևս հիասթափություն, հուսալքություն ու անտարբերություն է տիրում, սակայն մյուս կողմից էլ գլուխ է բարձրացնում պայքարի ոգին։ Իսկ իշխանությունները, տեսնելով, որ իրենց քաղաքականությունը հանրային հուժկու դիմադրության չի հանդիպում, շարունակում են իրենց ավերիչ գործունեությունը։

Թերևս այս պայմաններում պայքարի հիմնական տարբերակներից մեկը մնում է ընդդիմության ունեցած գործիքակազմը։ Հայաստանի իրական ընդդիմությունը փորձում է անել այս պայմաններում հնարավորը: Հնարավորը, քանզի մի կողմից՝ մեծ չէ ընդդիմության գործիքակազմը, մյուս կողմից՝ նաև պետք է հաշվի առնել, որ ցանկացած վաղաժամ մեկնարկ, չհաշվարկված քայլ կարող է հակառակ արդյունք տալ: Այս օրերին բավական թեժ է խորհրդարանում: «Պատիվ ունեմ» խմբակցությունն, օրինակ՝ լսումներ էր կազմակերպել՝ առաջարկելով փոփոխել Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, որ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը պարբերաբար հաշվետու լինեն խորհրդարանին արտաքին հարցերով։ Լսումների ընթացքում բավական մեծ հանրային ներկայացվածություն կար, բազմաթիվ ելույթներ եղան, այդ թվում՝ բավական կոշտ։

Միաժամանակ, ընդդիմադիր երկու խմբակցությունները ակտիվ ջանքեր են գործադրում Հայաստանի, Արցախի և ընդհանրապես պետականության շահերը պաշտպանող նոր օրենսդրական նախաձեռնություններ և հայտարարությունների նախագծեր ԱԺ օրակարգ ներառելու ուղղությամբ։ Ճիշտ է՝ ընդդիմությունը գործում է իրեն տրված հնարավորությունների սահմաններում, սակայն օրենսդրական նախաձեռնությունների վերջնական ճակատագիրը կախված է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումից։ Եվ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը պատկերացնելով՝ զարմանալի ոչինչ չկա, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ելնում են պետության շահերի պաշտպանության դիրքերից, անխտիր մերժվում են։

Այդպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրերս տապալվեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ԱԺ օրակարգ ներառված «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» հայտարարության նախագիծը, ինչի կապակցությամբ ընդդիմադիր խմբակցությունները հատուկ հայտարարությամբ և կոչով հանդես եկան՝ արձանագրելով, որ ազգային ու պետական շահերից բխող որևէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Բայց մյուս կողմից էլ՝ հստակ է, որ Հայաստանի խնդիրն իրականում նույնիսկ օրենքները, օրենսդրական նախագծերը կամ դրանց փոփոխությունները չեն, որքան էլ դրանք կարևոր լինեն: Ժամանակը ցույց տվեց, որ մեր պետության խնդիրը Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ կենտրոնացած անձնիշխանության համակարգն է։

Ավելի կոնկրետ՝ այդ իշխանության քաղաքական ամբարտավանությունը, որը կարող ենք խորհրդանշական կերպով ամփոփել Փաշինյանի հայտարարության շրջանակներում. «Ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»։ Դրա արդյունքում է, որ Փաշինյանը զրոյացրեց բանակցային ողջ գործընթացը, հասցրեց պատերազմի, երկիրը խայտառակ կապիտուլ յացիայի առաջ կանգնեցրեց: Բայց դա այսօր ևս շարունակական բնույթ է կրում: Նրանք հիմա ադրեն շատ ուղիղ հայտարարում են Արցախից փաստացի հրաժարվելու մասին՝ գերադասելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները: Սակայն ամենացալին այն է, որ իշխանությունների այս ամբարտավանությունը՝ «ինչ ուզում ենք, այնպես էլ անում ենք»-ի համատեքստում, հասարակական որոշակի շրջանակների աջակցությունն է ստանում։

Փակ շղթա է. նշյալի արդյունքում ունեցանք հունիսի 20, իսկ հունիսի 20-ը գործող իշխանության համար դարձավ ամբարտավանության նոր դոզայի հիմք: Հասկանում ենք՝ հանրային որոշակի շրջանակների այսպիսի անտրամաբանական վերաբերմունքը տարիներ շարունակ քաղաքացիներին մանիպուլացնելու և ստերով կերակրելու արդյունք է, որ ոչ քիչ թվով մարդիկ նույնիսկ հիմա չեն ցանկանում ընդունել ակնհայտ իրողությունները։ Ցավոք, չափազանց ուժեղ են եղել որոշակի կենտրոններից համակարգված ուղեղալվացման աշխատանքները: Ու երևի թե դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մեր հասարակության այդ հատվածն էլ, ի վերջո, պարզ ու հստակ գիտակցի, որ այս իշխանությունները Հայաստանի գլխավոր մարտահրավերն են, քանի որ երկիրն ուղղակիորեն տանում են կործանման ճանապարհով։ Նրանք ամեն ինչ անում են, որ մեր հասարակությունը դա գիտակցի, ընկալի: Մնում է հասկանալ՝ էլ ի՞նչ պիտի անեն, որ այդ գիտակցումը վերջապես հասու լինի բոլորին...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում