Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ուրանի առկայության դեպքում Ամուլսարի հանքի շահագործումը կնշանակի շրջակա միջավայրի ոչնչացում»․ բնապահպան «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ամուլսարում հանքի հնարավոր շահագործումը մի քանի տարի է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում է: Թեման պարբերաբար թեժանում, հետո կրկին մեղմանում է: Վերջերս «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն գրավոր հարցմամբ դիմել էր վարչապետի աշխատակազմին և արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին` խնդրելով տեղեկություն տրամադրել Ամուլսարում իրականացրած ռադիացիոն ճառագայթման չափագրման արդյունքների մասին, որն իրականացրել է ԱԻ նախկին նախարար Ցոլակյանի հրամանով մասնագիտացված փորձագետների միջոցով։ Հարցմանն ի արձագանք` նշվել է, որ Ամուլսարի հարակից տարածքներում իրականացվել են բնական գամմա ռադիացիոն ֆոնի չափման աշխատանքներ: Ամփոփելով ուսումնասիրությունը՝ ասվում է, որ բնական գամմա ճառագայթման դոզայի հզորության վերաբերյալ ստացված տվյալները թույլատրելի սահմանում են: Սակայն նշվում է, որ բարձր ֆոն արձանագրվել է Ամուլսարի հանքավայրի հարակից տարածքում, որտեղ ժայռաբեկորների բաղադրության մեջ առկա է ուրան և թորիում:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ սկզբնական շրջանում, երբ սկսվեցին Ամուլսարում հանքի հնարավոր շահագործման մասին խոսակցությունները, բոլոր գիտնականները, որոնք զբաղվում են երկրաբանությամբ, խոսեցին տարածքում ուրանի առկայության մասին: «Հակոբ Սանասարյանն առաջիններից էր, որ այդ ժամանակ խոսեց այդ մասին, այլ գիտնականներ ևս արձագանքեցին: Հետո սկսվեց այդ տեղեկության հերքումը, հատկապես հանքարդյունաբերության կազմակերպություններին առընթեր որոշ փորձագետների կողմից: Մասնակցել եմ այդպիսի մի հանդիպման, որին ներկա էին կառավարության, «Լիդիանի» ներկայացուցիչներն ու իրենց փորձագետները, հերքեցին, որ Ամուլսարի շրջակայքում ուրան կա: 5-6 տարվա ընթացքում եղան բազմաթիվ հաստատումներ և հերքումներ, բայց «Կանաչ Հայաստան» ՀԿ-ին տրված պատասխանի նման արձագանք չէր եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Ընդգծում է` լավ է, որ ճշմարտացի պատասխան է տրվել ՀԿ-ի հարցադրումներին, բայց խնդիրն այն է` արդյո՞ք կառավարությունը հաշվի կառնի դա: «Օրինակ` բազմաթիվ փորձագետներ, նախարարությունների աշխատակիցներ ևս իրենց խոսքի մեջ ասել են, որ խնդրահարույց հարցեր կան տարբեր հանքերի մասով, բայց, միևնույնն է, կառավարությունն այդ հանքերը շահագործել է, կանաչ լույս է տվել: ԱԻՆ-ի այս պատասխանը կարող է լծակ հանդիսանալ, որ հանքի հնարավոր շահագործումը տեղի չունենա, բայց կարող է և այդպես չլինել»,-նշում է մեր զրուցակիցը` հավելելով, որ գուցե ասեն մեզ ուրանը պետք է, դրա քանակությունն այնքան էլ մեծ չէ, և այն չի ազդի շրջակա միջավայրի վրա: «Բայց այստեղ քանակությունն էլ կարևոր չէ, քանի որ գործ ունենք ռադիացիոն ֆոնի հետ: Ժամանակին Քաջարանից քիչ հեռու գտնվող Լեռնաձոր գյուղում, որտեղ ուրանի պաշարներ էին հայտնաբերվել, տեղացիները բողոքի ձայն բարձրացրեցին: Բոլորը լավ հասկանում էին, թե ինչ է նշանակում ուրանի հետ «աշխատանքը», և հարցը փակվեց: Գուցե այս պարագայում էլ պետական մակարդակով ստացված նման պատասխանի հիման վրա արգելվի հանքի շահագործումը: Բայց մյուս կողմից՝ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը խոսել էր այն մասին, որ հանքի շահագործումը տնտեսապես շահավետ է, փորձելու են այն շահագործել: Դրա մասին խոսել էր նաև էկոնոմիկայի նախարարը: Ասածս այն է, որ շատ են իրար հակասող հայտարարությունները»,-ասում է բնապահպանը:

Նա չի բացառում դեպքերի զարգացման ևս մեկ սցենար: «Հնարավոր է` ճշմարտությունը ջրի երես հանելով՝ այն օգտագործեն հանքի շահագործումը թույլ չտալու համար: Քանի որ պետք է հաշվի առնել, որ նախարարությունները հենց այնպես ոչինչ չեն անում: Որևէ մեկս միամիտ չէ: Այնպես չէ, որ այս կառավարությունը եկել է, և բոլոր նախարարությունները սկսել են անկախ գործել: Դրանց պատասխաններն անպայման համակարգվում են «վերևների» հետ: Այս սցենարն էլ պետք է դիտարկել: Քանի որ Ամուլսարի հարակից տարածքում իրոք կան ուրանի պաշարներ, ասել են, որ դա ներկայացնեն որպես պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր լինի կասեցնել հանքի հնարավոր շահագործումը: Բայց տարբեր հանքերի շահագործման պրակտիկան այլ բան է ցույց տալիս: Նույն Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում տարբեր կարծիքներ էին հնչում, բայց, միևնույնն է, հանքը շահագործվեց»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Այս պարագայում միայն ժամանակը ցույց կտա, թե նշված «սցենարներից» որ մեկն իրականություն կդառնա: «Գուցե վերևից ասվել է, թե ներկայացրեք ուրանի հետ կապված իրավիճակը, և իրական փաստերի հիման վրա փորձեն Ամուլսարի խնդիրը լուծել: Գաղտնիք չէ, որ կառավարությունն ասել էր` բերեք շոշափելի ու անհերքելի փաստեր, և հանքը չի շահագործվի: Չնայած փորձագետները, ում հետ աշխատել եմ, բերել են այդ փաստերը, փաթեթներով գնացել են կառավարություն` կապված խորքային ջրերի հետ, ուղղակի ուրանի առկայության փաստն ավելի ծանրակշիռ է: Հուսանք, որ կգործի այս սցենարը: Տարածքում ուրանի առկայության դեպքում հանքի շահագործումը կնշանակի շրջակա միջավայրի ոչնչացում: Բոլորս ենք հասկանում, թե ռադիացիան ինչ հետևանքներ ունի, ուրանի դուրսբերումն ինչպիսի հետևանքներ կունենա այնպիսի տարածքում, ինչպիսին Ամուլսարն է: Ամեն ինչ կտանի Ջերմուկից հրաժարվելուն: Կշեռքի ծանր նժարին Ջերմուկն է, շրջակա միջավայրը և բնակիչները»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: