Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները
Միջազգային

Ջուր ծեծողներն ու ջուր վաճառողները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Խաբեբաներին, որոնք չեղած ինչ-որ բան են վաճառում, կոչում են «օդ վաճառողներ»: Մարդկության պատմության ընթացքում նման խաբեբաները բազմաթիվ են եղել: Օրինակ՝ Վիկտոր Լյուսինգը ժամանակին հաջողացրել է երկու անգամ ծախել Էյֆել յան աշտարակը, իսկ իրեն մարքիզ ներկայացնող արգենտինացի Էդուարդո դե Վալֆերնոն վեց անգամ ծախել է «Մոնա Լիզա» նկարը: Նման օրինակները բազմաթիվ են: Պարզվում է՝ Հայաստանն էլ անմասն չէ այդպիսիններից: Բայց, ի տարբերություն արտասահմանյան «օդ վաճառողների», Հայաստանում որոշել են «ջուր վաճառել» և անգամ դրա համար գիտական թեզ են պաշտպանել: Ըստ մամուլի հրապարակումների, հանկարծ ու Հայաստանի նախագահ «նշանակված» Վահագն Խաչատուրյանը 2020 թվականին «Հանրային ռեսուրսների կառավարման բարելավման հիմնական ուղիները ՀՀ-ում» թեմայով թեկնածուական թեզ է պաշտպանել:

Ըստ նրա, «Հայաստանից արտահանվող 1 լ խմելու ջուրը համաշխարհային շուկայում կարող է վաճառվել 0,37 ԱՄՆ դոլարով, և կարելի է խմելու ջրի արտահանումից միլիարդավոր դոլարներ աշխատել»: Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողն առաջարկում է «ջուր վերցնել Սևանա լճից և արտահանել խողովակաշարով մինչև Պարսից ծոց»: Հավանաբար, Պարսից ծոց ասելով՝ նա նկատի ունի արաբական անապատային երկրները, որտեղ խմելու ջրի պակաս է զգացվում: Այստեղ են ասում՝ իյա, իրո՞ք… Դե ինչ, կարելի է ասել, որ Հայաստանի պոպուլիստական կառավարությունը գտել է իր համապատասխան պոպուլիստ նախագահին:

«Ջուր ծեծողները» կարող են դառնալ «ջուր վաճառողներ»:

Նշեմ, որ դեռ 1990-ականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եմ հանրային հեռուստատեսությամբ տեսել մի վայ գիտնականի (ափսոս չեմ հիշում, թե ով էր), որը փրփուրը բերանին ապացուցում էր, որ Հայաստանը պետք է ջուր վաճառի արաբներին: Իհարկե, գոնե նա այն ժամանակ չէր առաջարկում Սևանա լճի ջուրը վաճառել, այլ առաջարկում էր հավաքել աղբյուրների և լեռնային գետերի ջրերը և խողովակաշարով հասցնել Արաբական թերակղզի: Իհարկե, դա իմ մոտ բացի ծիծաղից այլ բան չառաջացրեց: Բայց հետաքրքիրն այն է, որ իմ շրջապատի որոշ մարդիկ սկսեցին վիճել, որ այդ «գիտնականը» ճիշտ է ասում: Ինձ նրանց ժխտելու համար բավականացրեց ընդամենը մի տրամաբանական փաստարկ՝ իսկ Արաքս գետի վրայով ինչպե՞ս են խողովակաշարը անցկացնելու, գուցե հենց Արաքսից էլ ջուրը վերցնե՞ն, որ կամուրջ չկառուցեն: Ճիշտ է, կվերցնեն Արաքսից, իսկ հետո՞, չէ ո՞ր պետք է նաև Տիգրիս և Եփրատ գետերի վրայով էլ կամուրջներ կառուցվեն, իսկ գուցե ջուրը հենց այդ գետերից էլ վերցնե՞ն, ծախսն էլ քիչ կլինի:

Բայց.... Հայաստանն այստեղ ի՞նչ գործ ունի… Իհարկե կարող են ասել, որ մեր աղբյուրների ու առուների ջրերը որակապես շատ ավելի լավն են, քան Տիգրիսի ջուրը, բայց… ցանկացած խմելու ջուր ենթակա է ջրապատրաստման, դա վերաբերում է ինչպես գետի կամ լճի ջրին, այնպես էլ այն ջրին, որը երկար ճանապարհ է անցնում խողովակաշարերով: Բանն այն է, որ խողովակաշարում շարժման ընթացքում ջուրը կորցնում է իր որակական հատկությունները… Լավ, չխորանանք մասնագիտական հարցերի մեջ:

Մի հարց էլ: Ըստ Խաչատուրյանի, ջուրը կարելի է վաճառել լիտրը 0,37 ԱՄՆ դոլարով, այսինքն՝ 1 խորանարդ մետրը՝ 370 դոլարով, մոտ 185 հազար դրամով: Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում. ականջդ կանչի «Վեոլիա Ջուր», 1 խորանարդ մետրի համար 200,47 դրամ սակագին ես սահմանել, հաշվի չես առնում միջազգային գները, անմիջապես դիմի՛ր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, պահանջի՛ր սակագինը գոնե մի 10 հազար դրամ դարձնել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: