Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ուկրաինական ռազմական պահեստներ
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ Սու-34 ռմբակոծիչների հարվածներից Ուկրաինայի զինված ուժերի սպառազինությամբ և զինտեխնիկայով պահեստները ոչնչացվել են։
«ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռների անձնակազմերը ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական օբյեկտները և զինտեխնիկան:
Թիրախների գործնական ռմբակոծումն իրականացվել է միջին բարձրությունից: Ռազմական տեխնիկայի, զրահատեխնիկայի և զենքի պահեստները խոցվել են ճշգրիտ հարվածով»,- ասվում է հաղորդագրության մեջ։