Այսօր Բրյուսելում կհանդիպեն Բայդենն ու Էրդողանը
Այսօր Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը, որին դաշինքի երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ռազմական և հումանիտար օգնության ընդլայնման միջոցառումները։
Hürriyet-ը հայտնում է, որ գագաթնաժողովի շրջանակներում այսօր կկայանա Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեբ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը։
Բացի այդ, Էրդողանն անհատական հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։