Ռուս զինվորականները Կիևի մերձակայքում գերճշգրիտ զինատեսակներով ոչնչացրել են ինը S-300
Կիևից հարավ ինը S-300 և չորս Buk-M1 արձակման կայաններ ոչնչացվել են բարձր ճշգրտության ծովային և օդային զենքի միջոցով, հինգշաբթի լրագրողներին ասաց ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ մարտի 23-ի երեկոյան և լույս 24-ի գիշերը ուկրաինական զինված ուժերի ռազմական օբյեկտները հարձակման են ենթարկվել գերճշգրիտ հեռահար ծովային և օդային զենքերով։
«Հարվածների արդյունքում Կիևից հարավ գտնվող Դանիլովկա բնակավայրում ոչնչացվել է զենիթահրթիռային համակարգերի 13 արձակման կայան, այդ թվում՝ ինը S-300 և չորս Բուկ-Մ1»,- ասել է գեներալը։