Ռուս զինվորականները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 257 անօդաչու թռչող սարք
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ողջ ընթացքում ռուս զինվորականները ոչնչացրել են 257 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, 202 զենիթահրթիռային համակարգեր և գրեթե 1,6 հազար տանկ և այլ զրահատեխնիկա։
«Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 257 անօդաչու թռչող սարք, 202 զենիթահրթիռային համակարգ, 1572 տանկ և այլ զրահատեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ ոչնչացվել են նաև 160 բազմակի հրթիռային համակարգեր, 633 դաշտային հրետանի և ականանետեր, ինչպես նաև 1379 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։