Ճապոնիան բողոքել է Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռի դեմ
ԿԺԴՀ-ի կողմից արձակված բալիստիկ հրթիռը օդում է եղել 71 րոպե՝ անցնելով 1100 կիլոմետր տարածություն և հասնելով ավելի քան 6000 կիլոմետր թռիչքի առավելագույն բարձրության, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նոր տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել։
Այս մասին ասել է Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Մակոտո Օնիկին։
«Հյուսիսային Կորեան մեկ բալիստիկ հրթիռ է արձակել ճապոնական ժամանակով ժամը 14.33-ին։ Այն ընկել է Աոմորի նահանգի ջրերում: Ընդհանուր թռիչքի ժամանակը կազմել է 71 րոպե: Հրթիռը հաղթահարել է 1100 կիլոմետր հեռավորությունը՝ հասնելով ավելի քան 6000 կիլոմետր թռիչքի առավելագույն բարձրության»,- ասել է նախարարը։