ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինան է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՆԱՏՕ-ի այլ առաջնորդներ հինգշաբթի օրը կքննարկեն Ուկրաինային ռազմական և հումանիտար օգնության ընդլայնման միջոցառումները։
Ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսահոլովակի միջոցով կդիմի ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովի մասնակիցներին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Չորեքշաբթի երեկոյան Բրյուսել ժամանած Բայդենը կմասնակցի նաև G7-ի հանդիպմանը և ԵՄ գագաթնաժողովին։